Մատչելի հղումներ

Բրյուսելը ի գիտություն է ընդունել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը Լեռնային Ղարաբաղում


Եվրամիության դրոշները` Բրյուսելում գտնվող ԵՄ հանձնաժողովի կենտրոնակայանի մոտ
Եվրամիության դրոշները` Բրյուսելում գտնվող ԵՄ հանձնաժողովի կենտրոնակայանի մոտ

«Եվրամիությունն ի գիտություն է ընդունում Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը և ուշի ուշով հետևում է իրավիճակի զարգացմանը», - այսօր Բրյուսելում կայացած մամլո ասուլիսին ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն։

Նրա խոսքով՝ Բրյուսելում ակնկալում են, որ Ադրբեջանը կդադարեցնի ռազմական գործողությունները։ Պիտեր Ստանոն շեշտում է. «Կարևոր է նաև, որ Բաքուն ռազմական գործողությունները որպես պատրվակ չօգտագործի Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանման համար»։

XS
SM
MD
LG