Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները այցելել էին Սյունիքի մարզի Կոռնիձորի այն հատվածը, որտեղ կանգնած են Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկվելիք հումանիտար օգնությամբ բեռնատարները։ Նրանք գնացել էին տեղում ծանոթանալու իրավիճակին։