Էմմայի երազանքի արահետը․ Մի կնոջ պատմություն
30-ամյա Էմմա Պետրոսյանը Երևանից Վանաձոր է տեղափոխվել բնակության և հիմնել հեծանվային արահետ։ BOO Mountain Bike Park-ի այցելուները կարող են և՛ իրենց անձնական հեծանիվներով այնտեղ գնալ, և՛ վարձակալել, ինչպես նաև՝ սովորել հեծանիվ վարել։ Այցելուները և՛ բնությունն են վայելում, և՛ սրճարանի համեղ ուտեստները։