Մատչելի հղումներ

Ադրբեջանական լրատվամիջոցներն պնդում են՝ԶԼՄ-ների մասին նոր օրենքը խոչընդոտ էլրագրությանը


Տասը տարեկան Ֆաթիման օրերն է հաշվում, թե երբէ իր հայրը՝ ադրբեջանցի լրագրող Փոլադ Ասլանովը ազատվելու բանտից։

«Xeberman» և «Press-az» անկախ լրատվական կայքերիգլխավոր խմբագիր Ասլանովը կալանավորված է2019 թվականի ձերբակալությունից հետո: Մեկ տարիանց դատարանը նրան մեղավոր է ճանաչելպետական դավաճանության մեջ և դատապարտել16 տարվա ազատազրկման։

Ավելի ուշ Ադրբեջանի Գերագույն դատարանըպատիժը կրճատեց՝ պատժաչափը սահմանելով 13 տարի, սակայն Ասլանովի կալանքը ծանր էընտանիքի համար:

Նրա կինը՝ Գյուլմիրա Ասլանովան, «ԱմերիկայիՁայն»-ի ադրբեջանական ծառայությանն ասել է, որհույս ունի, թե ամուսինը շուտով ազատ կարձակվիհամաներմամբ:

«Իմ պահանջը նրա ազատությունն է: Ամուսինսանմեղ է։ Հուսով եմ, որ այս տարի նա ներումովկհասնի իր օրինական ազատությանը և կմիավորվիիր մանկահասակ երեխայի հետ»,- «ԱմերիկայիՁայն»-ին ասել է Ասլանովան։

Գյուլմիրան չի հավատում, որ ամուսնուդատավարությունն արդար է անցել։ Լրագրողիփաստաբանը գանգատ է ներկայացրել Մարդուիրավունքների եվրոպական դատարան։

Ասլանովն այն լրագրողներից ու բլոգերներից մեկն է, որոնց դեմ դատական գործեր են հարուցվել: ՆյուՅորքում գտնվող «Լրագրողների պաշտպանությանկոմիտեի»՝ 2022 թվականի տվյալների համաձայն, Ադրբեջանում առնվազն երկու բանտարկյալ կա՝լրագրությամբ զբաղվելու համար։

Երկու դիտորդական խմբերի կողմից ապրիլի 20-ինհրապարակած քաղբանտարկյալների ցուցակը վկայում է, որ 182 քաղբանտարկյալներից վեցըլրագրողներ կամ բլոգերներ են:

Սակայն ձերբակալությունները միակ սպառնալիքը չեն Ադրբեջանի լրատվամիջոցների համար՝ ասումեն փորձագետները:

«Defense Line» իրավապաշտպան կազմակերպությանգործադիր տնօրեն Ռուֆաթ Սաֆարովի խոսքով, երկրում ազատ խոսքը լուրջ խոչընդոտների է բախվում:

«Ադրբեջանում տարածված երևույթ է՝ հարկադրել քաղաքացիներին փոխել իրենց կարծիքն ուհամոզմունքները»,- ասել է Սաֆարովը։ Արդյուքնում՝ բազմաթիվ լրագրողներ ու բլոգերներ «մեկուսացվածեն հասարակությունից»։

Ոմանք բանտում են, մյուսներիդատավարությունները դեռ շարունակվում են:

Մեկ այլ խոչընդոտ է ԶԼՄ-ների մասին նոր օրենքը, որը ստորագրել է նախագահ Իլհամ Ալիևը 2022 թվականի հունվարին։

Փորձագետների համոզմամբ, օրենքն էլ ավելի է ճնշելու խոսքի ազատությունը երկրում։ Ադրբեջանումանկախ լրագրողները բողոքում են օրենքի դեմ և կոչեն անում չեղարկել այն՝ նշելով, որ այն խոչընդոտումէ իրենց աշխատանքը՝ կառավարությանըչափազանց մեծ վերահսկողություն ընձեռելովլրատվամիջոցների նկատմամբ:

Օրենքը պահանջում է, որպեսզի լրագրողներըգրանցվեն: Առանց այդ գրանցման նրանցարգելվում է մասնակցել պաշտոնյաների կամլրատվական ճեպազրույցներին:

Սաֆարովը կարծիքով, եթե օրենքում լրացուցիչփոփոխություններ կատարվեն, այն պարզապեսկարող է ճանապարհ հարթել նոր լրագրողների ևբլոգերների կալանավորման համար:

Եվրոպայի խորհրդի մարմինների, Վենետիկիհանձնաժողովի և Մարդու իրավունքների ևիրավունքի գերակայության գլխավոր տնօրինությանհամատեղ կարծիքում ասված է, որ «Ադրբեջանումանկախ լրագրության և լրատվամիջոցների համարարդեն չափազանց սահմանափակ տարածության համատեքստում» նոր օրենքը կունենա. «սառեցնողազդեցություն»։

«Միանգամայն պարզ է, որ ԶԼՄ-ների մասին նորօրենքի որոշ նոր դրույթներ չենհամապատասխանում ԶԼՄ-ների և լրագրողիազատության եվրոպական չափանիշներին», - ասել էԵԽԽՎ մամուլի ազատության և լրագրողներիանվտանգության հարցերով գլխավոր զեկուցողՄոգենս Յենսենը:

Ըստ նրա՝ Ադրբեջանը պետք է վերանայի օրենքը՝օգտագործելով Վենետիկի հանձնաժողովիառաջարկությունները։

Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալՊետդեպարտամենտի զեկույցում նշված, որ նորօրենքով կառավարությունը լրացուցիչսահմանափակումներ է մտցրել լրագրողներինկատմամբ և «շարունակելու է կանոնավոր կերպովձերբակալել անկախ լրագրողներին, հատկապեսնրանց, ովքեր քննադատում են պաշտոնյաներինկամ հետաքննում են կոռուպցիան»:

Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որհարգում է խոսքի և մամուլի ազատությունը, և որանկեղծ ջանքեր է գործադրում այդազատությունները պաշտպանելու համար:

«Ինչպես գիտեք, գրաքննությունը երկրում արգելվածէ արդեն մոտ 30 տարի: Կան բազմաթիվլրատվամիջոցներ, որոնք գործում են: Մենք միշտխրախուսել ենք ինչպես ներքին, այնպես էլարտասահմանյան կառույցների գործունեությունը՝ԶԼՄ-ների ազատությունն առավել արդյունավետապահովելու համար»,- «Ամերիկայի Ձայն»-ինփոխանցել է Ադրբեջանի խորհրդարանի անդամ Բահրուզ Մահարամովը:

Վերջինիս բնորոշմամբ՝ արևմտյան կառույցներիաչքում անկախ են համարվում միայն նույնարևմտյան արժեքները կիսող լրատվամիջոցները։

«Ինչ-ինչ պատճառներով ԶԼՄ-ները, որոնքարմատական դիրքորոշում են ցուցաբերումկառավարության դեմ, հիմնականումպիտակավորվում են որպես ազատ, մինչդեռ այնլրատվամիջոցները, որոնք չեզոք կամ դրական ենտրամադրված ներկայիս վարչակազմի նկատմամբ, որակվում են որպես կախյալ լրատվամիջոցներ»,-ասել է նա:

«Ես չեմ պատկերացնում իմ ընտանիքն առանցՓոլադի, նա իմ ընկերն է, իմ աշխատանքի և կյանքիընկերը, ուզում եմ ամուսնուս տեսնել իմ կողքին՝ազատ և իր գործն անելիս»,- ասել է Ասլանովի կինը։

Ըստ Ասլանովայի, Փոլադ Ասլանովի ձերբակալությունից ի վեր փակվել է նրա երկուլրատվական կայքերից մեկը, իսկ մյուս կայքումհազվադեպ է նյութ տեղադրվում:

Նյութը պատրաստվել է «Ամերիկայի ձայնի»ադրբեջանական ծառայության կողմից։

XS
SM
MD
LG