Մատչելի հղումներ

Ցույցեր Երուսաղեմում՝ ընդդեմ վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից արվող դատական բարեփոխումների


Բազում իսրայելցիներ երկուշաբթի օրը հավաքվել էին Երուսաղեմի Կնեսետի մոտ՝ բողոքելու վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության դատական փոփոխությունների դեմ:

Ցուցարարները վանկարկոում էին են «ժողովրդավարություն» և ծածանում իրենց կապույտ և սպիտակ դրոշներն ու ցուցանակները՝ կոչ անելով դադարեցնել դատական համակարգը փոփոխելու ծրագրերը:

Սպասվում էր, որ Նեթանյահուն երկուշաբթի առավոտյան հանդես կգա հեռուստատեսային հայտարարությամբ՝ հայտարարելով, որ դատական բարեփոխումների պլանները կասեցված են: Սակայն իսրայելական հեռուստաընկերությունները հայտարարեցին, որ հայտարարությունը հետաձգվել է, քանի որ ազգայնական-կրոնական կոալիցիան փլուզման վտանգի տակ է:

Երկուշաբթի առավոտյան քաղաքական իրարանցումը հաջորդեց Իսրայելի տարբեր քաղաքներում սկսված բողոքի ցույցերին: Տասնյակ հազարավոր փողոցներ լի էին մարդկանցով Նեթանյահուի այն հայտարարությունից հետո, որ նա պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Յոավ Գալանտին:

Մեկ օր առաջ Գալանտը հեռուստատեսային կոչով դիմել էր կառավարությանը՝ դադարեցնելու դատական համակարգի վերանայումը, զգուշացնելով, որ իսրայելական հասարակության մեջ սկսված խորը պառակտումը ազդում է բանակի վրա և սպառնում է ազգային անվտանգությանը:

Դատական վերանայման ծրագրը կառավարությանը ավելի մեծ վերահսկողություն կտա Գերագույն դատարանում դատավորների նշանակման վրա և թույլ կտա անտեսել դատարանների որոշումները՝ հիմնվելով խորհրդարանական պարզ մեծամասնության վրա:

Թեև կառավարությունը պնդում է, որ վերանայումն անհրաժեշտ է ակտիվիստ դատավորներին զսպելու և ընտրված կառավարության և դատական համակարգի միջև պատշաճ հավասարակշռություն հաստատելու համար, հակառակորդները դա համարում են իրավական զսպումների և հավասարակշռության խարխլում և սպառնալիք Իսրայելի ժողովրդավարությանը:

Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG