Մատչելի հղումներ

Ցույցերը Իրանում, Չինաստանում և Ռուսաստանում  ժողովրդավարության կողմնակիցներին հույս են տալիս


Իրանում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ ի նշան բողոքի 22-ամյա Մահսա Ամինի սպանությունից հետո, ով ձերբակալվել էր ոչ պատշաճ հագուստի համար։

Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի «Մերձավոր Արևելքի» ծրագրի ավագ գիտաշխատող Նատաշա Հոլը կարծում է՝ «Այդ դեպքն իսկապես ցնցեց ամբողջ Իրանը, քանի որ Իրանում այդ կնոջ դերում բոլորը կարող էին տեսնել իրենց դստերը, կնոջը»:

Չինաստանում նույնպես զանգվածային բողոքի ցույցեր են ծավալվել, որտեղ հնչում են նաև առաջնորդ Սի Ծինփինին հեռացնելու կոչեր:

Սթենֆորդի համալսարանի ժողովրդավարության փորձագետ Լարի Դայմոնդի խոսքով՝ Չինաստանում, իհարկե, սկսեցին բուռն արձագանքել «Զրո-COVID» արգելափակումների դեմ, ինչի պատճառով

հարյուր միլիոնավոր չինացիներ փակվել են բնակարաններում։

Բողոքի շարժումը Ռուսաստանում գնալով թուլացել է, ասում են փորձագետները, թեև 2021 թվականին հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիիձերբակալությունից հետո:
Փետրվարին Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա նույնպես ցուցարարներին փողոց հանեց։
Ըստ Հյուսիսային Կարոլինայի համալսարանի փորձագետ Գրեյմ Ռոբերտսոնի՝ Բողոքի ալիք բարձրացավ նաև երբ Ուկրաինա ներխուժումից կարճ ժամանակ անց Ռուսաստանը հայտարարեց, որ մեծ զորակոչ է սկսում Ուկրաինայում կռվելու համար:

Փորձագետներն ասում են, որ Իրանում, Չինաստանում և Ռուսաստանում ցուցարարները քաղաքական զիջումների են հասել ավտորիտար ռեժիմների կողմից, ինչպես, օրինակ, Չինաստանը թուլացրել է COVID-19 սահմանափակումները զանգվածային հանրային բողոքներից հետո:

Փորձագետները կարծում են, որ օրինակ՝ Ռուսաստանում ավտորիտար ռեժիմը տապալելու համար անհրաժեշտ է էլիտայի պառակտումը, ինչը կարող է թուլացնել Պուտինին։

Նրանք դրական են համարում Իրանի ողջ տարածքում խոշոր գործադուլները, սակայն նշում են, որ ռեժիմի անվտանգության սեկտորի անդամները չեն անցել ցուցարարների կողմը:

«Պետք է այս հեղափոխության համար ինչ-որ առաջնորդ լինի, ինչ-որ միավորող գործոն այն ամենին, ինչ տեղի կունենա այս ռեժիմի անկումից հետո»,-կարծում է Նատաշա Հոլը։

Ըստ փորձագետների՝ ավելի հավանական է, որ ցուցարարները հաջողության հասնեն, եթե կարողանան օգտվել երկրի տնտեսական ճգնաժամից, փոխել իրենց մարտավարությունը: Ցուցարարները պետք է գործեն ոչ բռնի ձևով և կիրառեն տեխնոլոգիաներ:

Ջորջ Վաշինգտոնի համալսարանի քաղաքագետ Մայքլ Միլլերը գտնում է, որ ավելի շատ մարդիկ կան և միջազգային մակարդակով պատրաստ են աջակցել ոչ բռնի շարժմանը։

Նույնիսկ առանց ռեժիմների տապալման, ինչը նշված փորձագետները չեն սպասում, բողոքի շարժումները հույս են տալիս։

Նրանց կարծիքով՝ հանրային աջակցության նվազմանը զուգահեռ նվազում է նաև վարչակարգերի լեգիտիմությունը։

Ցույցերն Իրանում, Չինաստանում և Ռուսաստանում հուսադրող են ժողովրդավարության ջատագովների համար
please wait

No media source currently available

0:00 0:02:46 0:00

XS
SM
MD
LG