Կոնգրեսական Ֆրենք Փալոնի նախաձեռնությամբ, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 68 անդամներ՝ երկու կուսակցություններից, հանդես են եկել Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղին ու Հայաստանին 150 միլիոն դոլարի օգնություն ուղարկելու կոչով:
Ներկայացուցիչների պալատի անդամները նամակ են հղել Պետական արտաքին գործառնությունների գծով հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիաս Բալարտին և ենթահանձնաժողովի բարձրաստիճան անդամ Բարբարա Լիին, որոնք արդեն սկսել են 2024 ֆինանսական տարվա արտաքին օգնության մասին օրինագծի՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տարբերակի մշակումը: