Մատչելի հղումներ

Ամերիկացի զինվորականները Սիրիայում ԻՊ-ի երկու անդամների են գերեւարել


Ռազմական պաշտոնյաները հայտնել են, որ հարձակումն իրականացվել է շաբաթ օրը:

ԱՄՆ զինվորականները Սիրիայի արևելքում հարձակման արդյունքում գերի են վերցրել «Իսլամական պետության» (ԻՊ) երկու անդամի։

Այս մասին ասվում է ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է կիրակի օրը։

Շուրջկալը տեղի է ունեցել շաբաթ օրը, ըստ Կենտրոնական հրամանատարության խոսնակ, գնդապետ Ջո Բուչինոյի: Նա հավելել է, որ գործողության ժամանակ մեկ քաղաքացիական անձ «թեթև վնասվածքներ» է ստացել և բուժօգնություն է ստացել։

Շուրջկալի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Կենտրոնական հրամանատարությունը նշում է «գործընկեր ուժերի» մասին, եզրույթ, որն օգտագործվում էր անցյալում` նկատի ունենալով Սիրիայի դեմոկրատական ուժերին՝ սիրիական զինված խմբավորում, որի հիմքում քրդական ստորաբաժանումներն են:

Սույն հոդվածը կազմվել է REUTERS լրատվականից ստացված տեղեկության հիման վրա:

XS
SM
MD
LG