Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կիրակի երեկոյան ժամանել է Մեխիկո Սիթի՝ Մեքսիկայում Հյուսիսային Ամերիկայի առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
Ֆելիպե Անջելեսի միջազգային օդանավակայանում Բայդենին դիմավորել է Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը։