Մատչելի հղումներ

ԱՄՆ կոչ է անում Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը


ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենտեր
ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենտեր

ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենտերը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Լաչինի միջանցքի ազատ տեղաշարժի շարունակվող արգելափակմանը: Իր գրառման մեջ դեսպան Քարփենտերը, մասնավորապես, ասել է.

«Միացյալ Նահանգները շարունակում է մտահոգված լինել ավելի քան երեք շաբաթ Լաչինի միջանցքի արգելափակված լինելու կապակցությամբ, որը ստեղծում է ծանր հումանիտար իրավիճակ։ Շնորհակալություն ենք հայտնում Միջազգային Կարմիր Խաչ կազմակերպությանը այս ընթացքում կարևոր օգնություն ցուցաբերելու համար, սակայն կոչ են անում Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ վերականգնել ազատ տեղաշարժը»:

Նմանատիպ

XS
SM
MD
LG