Մատչելի հղումներ

Ուկրաինական հրթիռային հարվածի արդյունքոմ ռուսական կողմն ունի շատ զոհեր


UKRAINE-CRISIS/USA-DEFENSE
UKRAINE-CRISIS/USA-DEFENSE

«Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի ժամանակ Մակեևկայի ուղղությամբ զոհվել է 63 ռուս զինծառայող»,- հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Դրա մասին հաղորդել է ԲիԲիՍի-ին: ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկությամբ, ուկրաինական զինված ուժերը կիրառել են HIMARS հրթիռային համակարգ Մակեևկայի ողղությամբ ռուսական զինվորականների դիրքերին հարվ ածելու համար:

Ի սկզբանե ՊՆ հաղորդագրության մեջ առկա էր «մոբիլիզացված» բառը, սակայն հետագայում այս հիշատակումն անհետացավ։

Հատկանշական է, որ ռոսական կողմը, որը սովորաբար չի հրապարակում կորոստների մասին տվյալներ, այս անգամ որոշել է բացահայտել կորուստների մասին տեղեկությոնը: Լրատվամիջոցները չեն կարող հաստատել կամ հերքել տեղեկատվությունը:

Ուկրաինական լրատվամիջոցներն իրենց հերթին պնդում են, որ հարվածի արդյունքոմ զոհվել են մի քանի հարյուր ռուս զինվորականներ։ Այս տեղեկությունը ևս հնարավոր չի հաստատել, սակայն եթե այս թվերը ճիշտ են, ապա դա ուկրաինական բանակի ամենամահաբեր հարձակումներից մեկն է Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմում։

XS
SM
MD
LG