Մատչելի հղումներ

‘’Թվիթեր’’-ի ապագան 2023 թվականին ու դրա շեմին


Միլիարդատեր Իլոն Մասկը ցնցեց Սիլիկոնյան հովիտը, երբ հոկտեմբեր ամսին գնեց Twitter-ը: Զանգվածային կրճատումներից, քաղաքականության կտրուկ փոփոխություններից և հակասական օգտատերերի հաշվեհամարները վերականգնելուց հետո, շատերին է էայսօր հետաքրքրում, թե ինչ է լինելու հետո:

Մասկն ասում է, որ իր Twitter-ը պիտի լինի խոսքի ազատության տուն: Սակայն դրա արդյունքում կարող է աճել ատելության խոսքն այս հարթակում: Օրինակ, ինչպես հրեական կազմակերպություններն են ասում, այս հարթակում աճել է հակահրեական բովանդակությամբ նյութերի թիվը: Եվ ավելի թույլ վերահսկողության դեպքում, Թվիթերը կարող է տուժել շահույթի առումով, քանի որ կնվազի գովազդների թիվը:

Գովազդի վաճառքի անկման պայմաններում Twitter-ը ստիպված կլինի գումար աշխատելու նոր ուղիներ գտնել: Ինչպես Հարվարդի համալսարանի բիզնեսի դպրոցից Էնդի Վուն է ասում, «Եթե ցանկանում եք ունենալ մի հարթակ, որը չի վերահսկվում կամ թեթևակի է չափավորվում, ստիպված եք լինելու գտնել եկամտի այլ աղբյուրներ, օրինակ օգտատերերից գումար գանձելը: Այսինքն, հարթակը պիտի հենվի օգտատերերի վճարումների վրա, այլ ոչ թե ֆինանսավորվի գովազդատուներով»:

Համաշխարհային մասշտաբով Twitter-ը սոցիալական լրատվամիջոցների ժողովրդականության սանդղակում զբաղեցնում է 15-րդ տեղը, ունենալով 436 միլիոն ամսական ակտիվ օգտատեր, Facebook-ի 2,9 միլիարդի դիմաց:

Որոշ վերլուծաբաններ ասում են, որ Մասկի փոփոխությունները Twitter-ի համար առաջընթացի սկիզբն են միայն: Էնդի Վուի խոսքերով, ‘’Այս ընկերությունը գրանցել էր դանդաղ զարգացման ընթացք եւ եկամուտների դանդաղ աճ: Ու եթե այդ ընթացքն այդպես շարունակվեր, ընկերությունը հայտնվելու էր ծանր վիճակում:

Հիմա տնտեսական վերլուծաբանները հետեւում են, տեսնելու համար, թե ինչ քաղաքականություն է վարելու Մասկը ‘’Թվիթեր’’-ում, որպեսզի այն կանգնի ավելի ամուր հիմքերի վրա:

Այս պահին նոր տարի մուտք գործելու ճանապարհին Մասկը առայժմ որոշել է կրճատել ծախսերը: ‘’Թվիթեր’’-ն օրինակ դադարեցրել է մուծել գրասենյակների վարձը եւ մտադիր է կրճատել աշխատանքից ազատված աշխատողներին տրվող գումարները:

Արամ Վանեցյան

Թինա Տրին

XS
SM
MD
LG