Մատչելի հղումներ

Ջորջիա նահանգը շուտով կորոշի ԱՄՆ Սենատում քաղաքական ուժերի վերջնական հարաբերակցությունը 


Դեմոկրատ սենատոր Ռաֆայել Ուորնոքն ու նրա հանարապետական մրցակից Հերշել Ուոքերը

Դեմոկրատները վերահսկում են ԱՄՆ Սենատը նվազագույն տարբերությամբ: Սակայն ուժերի վերջնական հարաբերակցությունը կորոշվի Ջորջիայի հարավային նահանգում դեկտեմբերի 6-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլում

Ջորջիայի ընտրողներն այս շաբաթ կրկին կքվեարկեն ընտրությունների երկրորդ փուլում, որը կազդի ողջ ժողովրդի վրա: Դեմոկրատ սենատոր Ռաֆայել Ուորնոքը կարծիք է հայտնում, որ կհաղթի երկրորդ փուլում, իսկ նրա հանարապետական մրցակից Հերշել Ուոքերը քննադատում է դեմոկրատական կուսակցության իշխանությունը:

Նախորդ փուլում երկուսն էլ չկարողացան հավաքել ձայների հիսուն տոկոսից ավելին, ինչը հանգեցրեց այս երկրորդ փուլին, քանի որ Ջորջիա նահանգի ընտրական օրենքը պարտադրում է թեկնածուներին ունենանլ ավելի քան հիսուն տոկոսանոց քվե՝ հաղթող ճանաչվելու համար: Փորձագետները սակայն մեկ ձայնի տարբերությունը համարում են չափազանց փխրուն մեծամասնություն, որը կարող է փոխվել այս կամ այն օրենսդրի՝ Սենատից հեռանալուց հետո:

Եթե Ուոքերը հաղթի, դեմոկրատները ստիպված կլինեն շարունակել ապավինել ԱՄՆ Սենատում՝ փոխնախագահ Քամալա Հարիսի ձայնին, իսկ Ուորնոքի հաղթանակի դեպքում, ըստ վերլուծաբանների, դեմոկրատները կապահովեն զգալի առավելություն: Վերլուծաբան Էմի Դեյսի խոսքով դա հատկապես կարևոր է վերին պալատում հանձնաժողովների աշխատանքը համակարգելու ու ղեկավարելու համար, որը մեծամասնություն ստացած ուժի գործառույթն է:

Ջորջիան կորոշի ԱՄՆ Սենատում քաղաքական ուժերի վերջնական հարաբերակցությունը
please wait

No media source currently available

0:00 0:01:39 0:00

Ե՛վ Ուոքերը, և՛ Ուորնոքը առերեսվել են լուրջ մարտահրավերների իրենց քարոզարշավի ժամանակ: Ուորնոքը բախվել է խնդիրների որպես անշարժ գույքի սեփականատեր, իսկ Ուոքերը ստիպված էր արձագանքել մեղադրանքներին աբորտի նպատակով վճարում կատարելու համար: Չնայած դրան՝ հանրապետական ընտրողները ասում են, որ կքվեարկեն Ուոքերի օգտին:

Ուորնոքի ընտրողներն էլ աջակցում են նրա օրակարգգը, որը նեևրևառում է աբորտի իրավունքի պաշտպանությունն ու տնտեսության զարգացումը:

Այսպիսով այս ընտրությամբ վերջին երկու տարվա ընթացքում Ջորջիա նահանգն արդեն երկրորդ անգամ առանցքային դեր է ստանձնում ԱՄՆ Սենատի վերահսկողության հարցում:

Հոդվածը պատրաստվել է ԱՄՆ Կոնգրեսում Ամերիկայի ձայնի թղթակից Քեթրին Ջիփսոնի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG