Մատչելի հղումներ

ԱՄՆ-ն որոշել է ռուսական տնտեսությունը չդիտարկել այլևս որպես շուկայական


Շուկայական կարգավիճակը Ռուսաստանի տնտեսությանը շնորհվել էր 2002 թ.-ին

Միացյալ Նահանգները չեղյալ է հայտարարել ռուսական տնտեսության «շուկայական» կարգավիճակը և որպես հետևանք այլևս չի դիտարկի այն այդպիսին իր հակադեմփինգային ընթացակարգերում։

Դրա մասին հաղորդել է Միացյալ Նահանգների առևտրի նախարարությունը։

«Այս որոշումը Միացյալ Նահանգներին հնարավորություն է տալիս օգտագործել ԱՄՆ հակադեմփինգային օրենքներն ամբողջ ուժով՝ շուկայի խեղաթյուրումները շտկելու համար, որոնք առաջացել են իր տնտեսության մեջ Ռուսաստանի կառավարության աճող միջամտությունից», - ասված է հայտարարության մեջ։

Շուկայական կարգավիճակը Ռուսաստանի տնտեսությանը շնորհվել էր 2002 թվականին և վերջին անգամ վերահաստատվել ԱՄՆ առևտրի նախարարության կողմից 2021 թվականին։

Այս որոշումը նշանակում էր, որ ԱՄՆ-ը չի վերադառնա դեմպինգի հաշվարկման մեթոդներին, որոնք կիրառվում էին ԽՍՀՄ-ից և Ռուսաստանից արտահանողների նկատմամբ մինչև Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելը։

Նախքան կարգավիճակի շնորհումը 2002 թ.-ին Ռուսաստանի տնտեսությունը համարվում էր ոչ շուկայական, ինչը հանգեցրեց հակադեմպինգային տուրքերի ավելացմանը և վատթարացրեց արտահանողների՝ իրենց շահերը պաշտպանելու կարողությունը։

Հոդվածը պատրաստվել է «Reuters» գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG