Մատչելի հղումներ

Տեխնոլոգիական դիվանագիտություն` Սիլիկոնային հովտում


ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն այցելե է Սիլիկոնային հովիտ, Սթենֆորդի համալսարանում ուղերձ հղել ուսանողներին և դասախոսներին՝ շեշտելով, որ տեխնոլոգիան վճռորոշ դեր է խաղում աշխարհաքաղաքական մարտահրավերներում ամբողջ աշխարհում:

«Մենք ինտենսիվ մրցակցության շրջանում ենք՝ ձևավորելու այն, ինչ ապագայում կլինի: Տեխնոլոգիա, նորարարություն, ձեռներեցություն, ահա թե ինչպես ենք մենք պատրաստվում վերաձևել տնտեսություններն ապագայի համար: Ահա թե ինչպես ենք մենք պատրաստվում արդիականացնել բանակները, ըստ անհրաժեշտության»,- ասել է Էնթոնի Բլինկենը։

Նրա այցը Սիլիկոնային հովիտ հանընկավ Բայդենի վարչակազմի «CHIPS and Science Act of 2022» գիտության մասին օրինագծի մեկնարկին, որը ենթադրում է միլիարդավոր դոլարներ, որոնք նախատեսված են խթանելու ներքին կիսահաղորդիչի վերաբերյալ հետազոտություններն ու արտադրությունը: Այս ամսվա սկզբին վարչակազմը արտահանման հսկողություն սահմանեց՝ թույլ չտալով որոշ կիսահաղորդչային մատակարարների վաճառք Չինաստանի հետ՝ խոչընդոտելու այնտեղ չիպերը մշակելուն և դրանք բանակում օգտագործելուն։

Էնթոնի Բլինքենի փոխանցմամբ՝ «Միայն փոքրաթիվ երկրներ կան, որոնք կամ արտադրում են ամենաբարձր մակարդակի կիսահաղորդիչներ, կամ պատրաստում են գործիքներ դրանք արտադրելու համար: Մենք ցանկանում ենք համոզվել, որ պահում ենք դրանք այնտեղ , որտեղ դրանք պետք է լինեն»:

Արդյունաբերության վերլուծաբաններն ասում են, որ նոր սահմանափակումները կվնասեն ԱՄՆ որոշ տեխնոլոգիական ընկերությունների վերջնական արդյունքին:

Սթենֆորդի իրավագիտության պրոֆեսոր Նեյթ Պերսիլիի խոսքով՝ Բլինքենի Սիլիկոնային հովիտ ուղևորությունն ընդգծում է տեխնոլոգիական արդյունաբերության կարևորությունը, երբ խոսքը վերաբերում է աշխարհաքաղաքական մարտահրավերներին:

«Մինչ մենք հակված ենք մտածել, որ այստեղ ընկերությունները պարզապես ինչ-որ ապրանք են արտադրում, իրականում այդ արտադրանքը, լինի դա կիսահաղորդիչներ, թե տեխնոլոգիական ենթակառուցվածքի այլ ասպեկտներ, ունի համաշխարհային ազդեցություն խաղաղության և պատերազմի, միջազգային հարաբերությունների խնդիրների վրա։ Պետքարտուղարը և կառավարության մյուս անդամները գիտակցում են, որ իրենք պետք է հատուկ քաղաքականություն վարեն այս ոլորտների համար»,-ասել է նա պրոֆեսորը։

Իր խոսքում Բլինկենը մատնանշեց Պետքարտուղարության կիբեր և թվային քաղաքականության բյուրոն, որը կապահովի «առօրյա կապ» Վաշինգտոնի և Սիլիկոնային հովտի միջև:

XS
SM
MD
LG