Մատչելի հղումներ

Կաջակցեն «այնքան ժամանակ, որքան  պահանջվում է». ակնկալվում է, որ G7-ը հավանություն կտա  Ուկրաինային նոր ՀՕՊ համակարգեր տրամադրելու որոշմանը 


«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարներն այս շաբաթվա սկզբին Ռուսաստանի իրականացրած խոշոր հրթիռակոծությունից հետո ասել են, որ կաջակցեն Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան դա պահանջվում է»։

Ակնկալվում է, որ շուտով կորոշվի հավանություն տալ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խնդրանքին՝ ստանալու ավելի ժամանակակից և արդյունավետ ՀՕՊ համակարգեր։

Ուկրաինայի վրա Ռուսաստանի վերջին օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ։ Այդ առթիվ աշխարհի ամենահարուստ երկրների՝ «Մեծ յոթնյակի» առաջնորդների միջև հրատապ վիրտուալ հանդիպում է հրավիրվել։

Ըստ Ուկրաինայի նախագահ Վոլոադիմիր Զելենսկու՝ «Մեծ Յոթնյակի կողմից մանրամասն հայտարարություն ունենք, մասնավորապես, որ

Ուկրաինայի դեմ ահաբեկչության բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն՝ սկսած Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունից և վերջացրած բոլոր նրանցով, ովքեր ծառայում են այդ ահաբեկիչների շահերին»:

G-7-ի առաջնորդները համախմբել են ջանքերը՝ Ուկրաինային տնտեսական, անվտանգության ապահովման և մարդասիրական օգնության համար

Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը. «Նախագահ Բայդենը նաև քննարկել է G-7-ի գործընկերների հետ, թե ավելին ինչ կարող ենք անել միասին՝ նախընտրությունը տալով Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը, ինչը ԱՄՆ-ի համար եղել է և կլինի առաջնային»:

Մոսկվան, որը մասամբ մոբիլիզացնում է իր բնակչությանը, հայտարարել է, որ ավելի շատ ռազմական օգնությունը Ուկրաինային նշանակում է հետագա էսկալացիա և հնարավոր բախում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև։

Սակայն դիտորդներն ասում են, որ հակաօդային պաշտպանության համակարգերն անհրաժեշտ են ոչ միայն խաղաղ բնակիչներին պաշտպանելու, այլև

Ուկրաինայում ապահովության զգացում ստեղծելու համար։

Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի ավագ աշխատող Բեքա Ուոսերի պնդմամբ՝ « Նախագահ Զելենսկու նպատակն է վերագործարկել Ուկրաինայի տնտեսությունը, որը մեծապես տուժել է Ռուսաստանի ներխուժումից հետո»։

Այդ օրվանից ԱՄՆ-ը Ուկրաինային տրամադրել է ավելի քան 16 միլիարդ դոլարի աջակցություն անվտանգության ապահովման համար։

Հադսոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Լյուկ Քոֆին ասել է. «ԱՄՆ-ը և մեր գործընկերները Ուկրաինային տվել են հակաօդային պաշտպանության որոշ համակարգեր, բայց ոչ այնպիսի մեծ ռազմավարական մակարդակով, ինչպիսին է, օրինակ, «Patriot» հակահրթիռային պաշտպանության համակարգը»։

Սպիտակ տունը չի հաստատել, թե արդյոք դիտարկում է Patriot համակարգեր տրամադրելու հարցը։ Partiot-ը կարող է դիմակայել մարտավարական բալիստիկ հրթիռներին, հեռահար հրթիռներին և առաջադեմ ինքնաթիռների։

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբինը հայտնել է. «Մենք նախատեսում ենք շարունակել Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրել»։

Ուկրաինայի անվտանգության շուրջ հրավիրված խորհրդակցությունում կքննարկվեն զենքի և այլ անվտանգության հարցեր։ Հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում։

XS
SM
MD
LG