Մատչելի հղումներ

Հայկական քաղաքների և անմեղ քաղաքացիների գնդակոծումն անօրինական է և անընդունելի. Սենատոր Մենենդես


ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովիի նախագահ Ռոբերտ Մենենդեսը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային բախումներին: Իր գրառման մեջ մասնավորապես ասված է.

«Խորապես մտահոգված եմ Հայաստանի տարածքի վրա ադրբեջանական հարձակումների մասին հաղորդումներով: Հայկական քաղաքների և անմեղ քաղաքացիների գնդակոծումն անօրինական է և անընդունելի: Աշխարհը պետք է դեմ կանգնի ավտորիտար բռնությանը: ԱՄՆ-ն այժմ պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրել անվտանգության օգնություն»:

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությանն անդրադարձել է նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը, ով իր թվիթերյան գրառման մեջ նշել է.

«Հաղորդվում է, որ Ադրբեջանը հրետակոծել է Արցախում անմեղ խաղաղ բնակիչների տները և այժմ հարձակվում է Հայաստանի սահմանի ուղղությամբ։

Հրադադարի կոպտագույն խախտում և ուղղակի հարձակում Հայաստանի ինքնիշխանության վրա:

ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունը՝ անհապաղ և ընդմիշտ»:

XS
SM
MD
LG