Մատչելի հղումներ

Վաշինգտոնը խորապես մտահոգված է ՀՀ-ի տարածքի ռմբակոծման կապակցությամբ 


Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը իր խորը մտահոգություն է է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված կացության վերաբերյալ, այդ թվում՝ Հայաստանի տարածքում քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակումների մասին հաղորդագրությունների։ Պետքարտուղարության հայտարարության մեջ ասված է.

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով հարձակումների մասին, ներառյալ Հայաստանի տարածքի բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածների մասին հաղորդումներով: Ինչպես մենք վաղուց հստակ հասկացրել ենք, հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները»,- հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

XS
SM
MD
LG