Մատչելի հղումներ

ԱՄՆ կոնգրեսականներն այցելել են Թայվան


ԱՄՆ Կոնգրեսի անդամների պատվիրակությունը երկուշաբթի այցելել է Թայվանի խորհրդարան՝ որպես ինքնավար կղզու նկատմամբ ամերիկյան օրենսդիրների կողմից աջակցություն:

Մասաչուսեթսի դեմոկրատ սենատոր Էդ Մարքիի գլխավորած հինգ հոգուց բաղկացած պատվիրակությանը գովեստի խոսքերով է դիմավորել իշխող Դեմոկրատական առաջադիմական կուսակցության անդամ օրենսդիր Լո Չիհ-Չենգը:

«Նրանց այցն այս պահին մեծ նշանակություն ունի, քանի որ չինական զորավարժությունների նպատակն է հետ պահել ԱՄՆ կոնգրեսականներին Թայվան այցելելուց։ Նրանց այցը նաև ապացուցում է, որ Չինաստանը չի կարող արգելել որևէ երկրի քաղաքական գործիչների այցելել Թայվան, և դա նաև կարևոր ուղերձ է հաղորդում, որ Ամերիկայի ժողովուրդը կանգնած է Թայվանի ժողովրդի կողքին», - ասել է Լո Չիհ-Չենգը:

Ակնկալվում է, որ Թայվանի նեղուցում լարվածության նվազեցումը և Թայվանի կարևոր կիսահաղորդչային արդյունաբերության մեջ ներդրումները կլինեն ԱՄՆ պատվիրակության և Թայվանի կառավարության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների քննարկման հիմնական թեմաները:

Պեկինը Թայվանը համարում է իր սեփական տարածքը, այդ իսկ պատճառով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի կողմից այս ամիս Թայպեյ կատարած այցի կապակցությամբ իր զայրույթն է արտահայտել` կղզու շուրջ զորավարժություններ անցկացնելով:

XS
SM
MD
LG