Մատչելի հղումներ

Բայդենն այցելեց Քենթաքիի ջրհեղեղից ավերված աղետի գոտի


Նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի այցելել է Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության կենտրոն, որը գտնվում է մահաբեր ջրհեղեղից ավերված Կենտուկի նահանգի արևելքում: Նա այստեղ կրկին աջակցել է վերջերս ընդունված կլիմայի փոփոխության դեմ պայքարող օրենքը

ԱՄՆ-ի Քենթաքիի նահանգի բնակիչները անցյալ ամսվա վերջին առերեսվել են ջրհեղեղների ու ուժեղ անձրևների, ինչի արդյուքում տասնյակ զոհեր են գրանցվել: Հարյուրավոր մարդիկ տարհանվել են կամ` մնացել անօթևան:

Ահա այսպիսի տեսք ունի այսօր բնական աղետի գոտին Քենթաքիում: Այստեղ նախկինում եղել են տներ, խաղահրապարակներ և դպրոցներ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրը այցել է աղետի գոտի: Այստեղ նախագահն ընդգծել է, որ դաշնային կառավարությունն աշխատում է հնարավորինս արագ արձագանքել աղետին: Նա հայտարարել է, որ եղանակը ներկայումս վերահսկողությունից դուրս է, սակայն այս ուղղությամբ հնարավոր է քայլեր ձեռնարկել՝ վերահսկողություն սահմանելու համար: Նախագահը վարչակազմի աջակցությունն է հայտնել ջրհեղեղից տուժածներին:

Նախագահ Բայդենը հանդիպել է Քենթաքիում ջրհեղեղից տուժածների հետ
please wait

No media source currently available

0:00 0:02:05 0:00

Նախօրեին Բայդենը ավելացրեց դաշնային ֆինանսավորումը Կենտուկիի ցածր եկամուտ ունեցող շրջաններրում՝ մաքրման աշխատանքներ իրականացնելու համար:

Նախագահը նաև անդրադարձավ Գնաճի նվազեցման ակտի ընդունմանը, որն ըստ վարչակազմի, «ամենամեծ ներդրումն է երբևէ կլիմայի փոփոխության ճգնաժամի դեմ պայքարում»:

Կիրակի ընդունված այս ակտը նախատեսում է 369 միլիարդ դոլար տրամադրել, ի թիվս այլ ծախսերի, էներգիայի անվտանգությանն ուղղված աշխատանքներին և ԱՄՆ-ում արևային էներգիայի մարտկոցների, հողմային տուրբինների և էլեկտրական տրանսպորտային միջոցների արտադրության աշխատատեղերի ստեղծման համար՝ հիմնված ամերիկյան աշխատուժի վրա:

Քենթաքիի դեմոկրատ նահանգապետ Էնդի Բեշերը, ով ղեկավարում է հանրապետականամետ նահանգը, շնորհակալություն հայտնեց դաշնային կառավարությանը և կամավորներին օգնության համար և ընդգծեց, թե ինչպիսի, իր կարծիքով, երկարաժամկետ կարիքներ ունի նահանգը:

«Աշխարհը մեզ օգնության է հասել ավելի շատ նվիրատվություններով և ավելի շատ դոլարներով, քան մենք երբևէ տեսել ենք: Հիմնական ուղերձն այն է, որ մեզ հիմա անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ՝ միջնաժամկետ և երկարաժամկետ վերակառուցման համար»,- հայտարարել է Քենթաքիի նահանգապետը:

Նախագահն իր հերթին հայտնեց, որ վճռական է երկարաժամկետում շարունակել աջակցությունը՝ բնական աղետի հետևանքները վերացնելու նպատակով: Նա նաև ընդգծեց կլիմայի փոփոխության դեմ ընդունված օրենսդրության կարևորությունը:

Բոլորը սակայն գիտակցում են, որ Քենթաքիի աղետից տուժած շրջանների վերականգնման համար անհրաժեշտ է ժամանակ: Դա գիտակցում են նաև աղետից տուժած ընտանիքները, որոնք պետք է վերականգնվեն վերապրած այս ծանր աղետից հետո:

Հոդվածը պատրաստվել է «Ամերիկայի ձայն»-ի թղթակից Անիտա Փաուելի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG