Մատչելի հղումներ

Կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը՝ ԼՂ հակամարտության մասին


ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթեր
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթեր

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերն իր մտահոգությունն է հայտնել ԼՂ-ի շուրջ վիճակի սրման կապակցությամբ: Թվիթերյան գրառման միջոցով դեսպան Քարփենթերը կոչ է արել կողմերին քայլեր ձեռնարկել՝ հետագա լարվածությունից խուսափելու համար: Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է.

«Խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ապրողների անվտանգության համար՝ կապված այդ տարածքում վերսկսված մարտերի մասին լուրերի հետ: Մենք չենք ցանկանում վերադառնալ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչը տեսանք 2020 թվականին: Եվ կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը նվազեցնելու և հետագա էսկալացիայից խուսափելու համար»,- գրել է դեսպան Քարփենթերը:

XS
SM
MD
LG