Մատչելի հղումներ

Ուկրաինացի երեխաների որդեգրումը պատերազմի պայմաններում


ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալներով՝ 2020 թվականին ամերիկացիները Ուկրաինայից որդեգրել են ավելի քան 200 երեխա։

Որդեգրման ազգային խորհրդի գործադիր տնօրեն և նախագահ Ռայան Հենլոնը ասում է, որ նույն տարում ուկրաինացի երեխաները կազմում էին ամերիկացիների կողմից որդեգրված երեխաների ավելի քան 10%-ը:

«Խոսքը տարիքով ավելի մեծ երեխաների մասին է: Նրանցից շատերը նախքան Ուկրաինայի կառավարության կողմից հաստատված ընտանիքի հետ համադրվելը երկար տարիներ շարունակել են ապրել մանկատներում: Որդեգրման գործընթացը ավարտին հասցնելու համար որդեգրող ընտանիքը պետք է դիմի Ուկրաինայի դատարան: Երեխան կարող է ծնողների հետ տուն մեկնել երբ ԱՄՆ կառավարությունը նույնպես հաստատի որդեգրումը: Սակայն երբ պատերազմը սկսվեց, այս ճանապարհորդությունները դադարեցվեցին»,- ասել է Հենլոն:

ԱՄՆ որդեգրման մի շարք գործակալությունների տվյալներով, երբ պատերազմը սկսվեց, ավելի քան 200 ընտանիք որդեգրման գործընթացի տարբեր փուլերում էին։ Այժմ այդ ընտանիքներից մոտ հարյուրը անորոշ իրավիճակում են:

Ֆիլ և Քրիստի Գրեյվսները այս հարցում ավելի բախտավոր էին: Նրանք փետրվարի 25-ին պետք է տեղեկանային, թե երբ կարող էին որդեգրած դստերը՝ Բրիջիթին տուն տանել: Սակայն փետրվարի 24-ին Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա։ Վեց շաբաթ սպասելուց հետո, Գրեյվսները վերջապես կարողացան Բրիջիթին Լվովից տանել տուն:

«Ինչքան էլ ցանկանում էինք, որ Ուկրաինայի կառավարությանը ավելի արագ ավարտի որդեգրման գործընթացը, միևնույն ժամանակ հասկանում էինք, որ նրանք զբածված են պայքարելու իրենց ժողովրդի կյանքի համար»,- ասել է Ֆիլ Գրեյվսը:

Պատերազմի ազդեցությունը ուկրաինացի երեխաների որդեգրման վրա
please wait

No media source currently available

0:00 0:02:56 0:00

Ջինա Կալահանը և նրա ամուսինը պատրաստվում էին որդեգրել 8-ամյա Սվետային դեռևս 2019 թվականին: Սակայն 2020 թվականին ՔՈՎԻԴ-19-ը ավելի բարդացրեց որդեգրման գործընթացը։ 2022 թվականի փետրվարի 22-ին, ընտանիքը վերջապես հավանություն էր ստացել շարունակելու որդեգրումը:

«Մենք շատ հուզված էինք երբ իմացանք, որ կարող ենք շարունկել որդեգրումը: Սակայն հենց նույն օրն էր երբ Ռուսաստանը դուրս հանեց Ուկրաինայում իր դեսպանատունը։ Այդ ժամանակ էր երբ ամուսինս և ես հասկացանք, որ դա լավ ավարտ չի ունենա»,- ասել է Կալահանը:

Ջինան՝ բազում այլ ամերիկացի որդեգրողների պես խրախուսում է ԱՄՆ-ի և Ուկրաինայի կառավարություններին թույլ տալ ընտանիքներին պատերազմի ընթացքում ժամանակավորապես հյուրընկալել երեխաներին և վերսկսել դատական գործընթացը, երբ պատերազմն ավարտվի:

Հոդվածը պատրաստվել է Մաքսիմ Մոսկալկովի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG