Մատչելի հղումներ

ԱՄՆ Սենատի հատկացումների օրինագծով առաջարկվում է 2 մլն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղին՝ հումանիտար աջակցության և ականազերծման նպատակով


ԱՄՆ Սենատի Հատկացումների հանձնաժողովի 2023թ.-ի ֆինանսական տարվա հատկացումների օրինագիծի համաձայն, վերահաստատվում է Ազատության աջակցության ակտի 907-րդ լրացումը և առաջարկվում է 2 մլն դոլար՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծման աջակցության համար, ինչպես նաև մարդասիրական օգնություն՝ տեղահանված հայերին օգնելու համար:

Հիշեցնենք նաև, որ հունիսին Ներկայացուցիչների պալատն ընդունել էր օրինագծի իր տարբերակը, որով կոչ էր արվում 60 մլն դոլար օգնություն տրամադրել Հայաստանին և 2 մլն դոլար՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների համար: Ներկայացուցիչների պալատի օրինագիծը ներառում էր նաև Ազատության աջակցության ակտի 907-րդ լրացմանը վերաբերող հատված:

Ազատության աջակցության ակտի 907-րդ լրացումը, որն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին, սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ:

XS
SM
MD
LG