Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Սենատը կատարում է միկրոչիպերի արտադրությանը զարկ տալու առաջին քայլը


ԱՄՆ-ի Սենատն ընդունել է 280 միլիարդ դոլար արժողությամբ նախաձեռնություն, որը կխթանի միկրոչիպերի ներքին արտադրությունը և կաջակցի առանցքային արդյունաբերությանը:

Մեկուկես տարի աշխատանքից հետո ԱՄՆ-ի Սենատը ձայների 64-ը 33-ի հարաբերակցությամբ ընդունեց օրենսդրություն, որը խթանում է երկրի միկրոչիպերի արդյունաբերությունը:

Սենատի մեծամասնության ղեկավար Չաք Շումերը հայտարտարում է. «Ես հավատում եմ, որ օրենքի ստորագրման դեպքում այն կրկին կարթնացնի հայտնագործությունների, նորարարությունների և լավատեսության ոգին, որոնց արդյունքում էր Ամերիկան հայտնվել աշխարհի նախանձի ուշադրության կենտրոնում»:

Անցյալ շաբաթ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ասել էր, որ օրենսդրությունը կնվազեցնի Ամերիկայի կախվածությունը Չինաստանից: «Ամերիկան այլևս երբեք կախված չի լինի օֆշորային ինչ-որ ապրանքից, որը ստեղծվել է այստեղ, արտադրվել է Ամերիկայում, հորինվել է այստեղ: Եվ մենք նորից կունենանք աշխատատեղեր այստեղ», ասել է նա:

Սենատոր Մարկ Ուորները կարծում է, որ այս ֆինանսավորումը ուղերձ է այն մասին, որ Միացյալ Նահանգները մեծ կանխավճար է ներդնում գլոբալ տեխնոլոգիական մրցավազքում իր առավելությունը պահպանելու համար և կանխում համաշխարհային մրցավազքն ընդդեմ Միացյալ Նահանգների:

Այսօր, երբ մեծաթիվ ամերիկացիներ են մտահոգված թույլ տնտեսությամբ և գնաճով, որոշ պահպանողականներ քննադատում են օրինագիծը, որը, ըստ նրանց հաջորդ տասնամյակի ընթացքում առաջ կբերի 79 միլիարդ դոլարի դեֆիցիտ:

Սակայն, հակառակ այս մտավախությանը, 17 հանրապետականներ քվեարկեցին ֆինանսավորման օգտին: Սենատում հանրապետականների առաջնորդ Միթչ ՄաքՔոնելն ասում է, թե խոսքը վերաբերում է ազգային անվտանգությանը: ‘’Մենք պետք է համոզված լինենք, որ արտադրում ենք բացարձակապես անփոխարինելի ապրանքներ’’, ասել է նա:

Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսն օրենսդրությունը կընդունի արագ, որից հետո հաստատման համար կդրվի նախագահ Ջո Բայդենի սեղանին:

''Ամերիկայի Ձայն''

XS
SM
MD
LG