Մատչելի հղումներ

Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ համաշխարհային տնտեսական աճը դանդաղում է


Հիմնադրամը նշել է, որ համաշխարհային տնտեսությունը մի քանի ցնցումների է ենթարկվել, այդ թվում՝ Ուկրաինայի պատերազմի պատճառով։

Արժույթի միջազգային հիմնադրամը նախազգուշացրել է համաշխարհային տնտեսության աճի դանդաղեցման և արագ վերականգնման հոռետես հեռանկարի մասին:

ԱՄՀ-ն ակնկալում է, որ համաշխարհային տնտեսական աճը, որն անցյալ տարի կազմել է 6,1%, այս տարի կկազմի 3,2%՝ 0,4 տոկոսային կետով պակաս, քան ապրիլյան կանխատեսումը։

«2021-ին անվստահ վերականգնմանը հաջորդեցին 2022-ի անմխիթար զարգացումները, քանի որ ռիսկերը սկսեցին իրականանալ», - ասում է ԱՄՀ-ը: «Համաշխարհային արտադրությունը նվազել է այս տարվա երկրորդ եռամսյակում Չինաստանում և Ռուսաստանում տեմպերի դանդաղեցման պատճառով, իսկ ԱՄՆ սպառողական ծախսերը չեն համապատասխանում ակնկալիքներին»:

Վաշինգտոնում գործող միջազգային ֆինանսական գործակալությունը նշում է, որ «համաճարակի պատճառով արդեն թուլացած համաշխարհային տնտեսությունը մի քանի ցնցումներ է վերապրել»: Սա գնաճ է, որը սպասվածից ավելի բարձր է ամբողջ աշխարհում, բայց հատկապես ԱՄՆ-ում և եվրոպական խոշոր երկրներում: Չինաստանում դանդաղեցումը կապված է COVID-19-ի բռնկման և արգելափակումների հետ, որոնք նույնպես սպասվածից ավելի ուժեղ են եղել, ինչպես նաեւ Ուկրաինայում ռուսական պատերազմի բացասական հետեւանքների։

ԱՄՀ-ն հայտարարել է, որ սպառողական ապրանքների, հատկապես սննդամթերքի և էներգիայի գներն ամբողջ աշխարհում աճում են։

Այս տարի ակնկալվում է, որ զարգացած տնտեսություններում աճը կկազմի 6,6%, իսկ զարգացող երկրներում՝ 9,5%։ Երկու թվերն էլ մոտ 0,1 տոկոսային կետով բարձր են ԱՄՀ-ի նախորդ կանխատեսումից։

Հիմնադրամը նշել է, որ Ուկրաինայում պատերազմը «կարող է հանգեցնել ռուսական բնական գազի արտահանման կտրուկ դադարեցմանը» դեպի եվրոպական երկրներ, և «գնաճի նվազեցումը կարող է սպասվածից ավելի մեծ լինել», եթե գործատուները չկարողանան բավարար աշխատողներ գտնել իրենց կադրային կարիքները բավարարելու համար, կամ եթե գնաճը սպասվածից ավելի արագ է աճ գրանցի:

ԱՄՀ-ն ասում են, որ ըստ իրենց կողմից արդեն իսկ իջեցված կանխատեսումներով «հավանական այլընտրանքային սցենարի»՝ համաշխարհային տնտեսությունը կլինի այնպիսին, ուր առկա են ռիսկեր, գնաճն էլ ավելի է աճում: Ըստ հիմնադրամի՝ համաշխարհային աճը կնվազի» մինչև 2,6% 2022-ին և 2% 2023-ին:

«Քանի որ գների աճը շարունակում է նվազեցնել կենսամակարդակը ողջ աշխարհում, գնաճի զսպումը պետք է լինի քաղաքականություն մշակողների առաջնահերթությունը», - պնդում է ԱՄՀ-ը:

Հիմնադրամի կանխատեսումը լույս է տեսել այն ժամանակ, երբ ԱՄՆ կենտրոնական բանկը սկսեց երկօրյա հավաք, ուր ակնկալվում է, որ չորեքշաբթի օրը կհայտարարվի իր հիմնական տոկոսադրույքի 0,75 տոկոսային կետով բարձրացման մասին, որի միջոցով փորձ է արվում զսպել գնաճը ԱՄՆ-ում՝ աշխարհի ամենամեծ տնտեսությունում։

Սպառողական գները հունիսին տարեկան կտրվածքով աճել են 9,1%, ինչը ամենաարագ տեմպերն է վերջին չորս տասնամյակների ընթացքում: Դաշնային պահուստը արդեն բարձրացրել է իր հիմնական տոկոսադրույքը՝ այն գրեթե զրոյից հասցնելով մինչև 1,6%-ի: Ակնկալվում է, որ տարեվերջին այն կկազմի 3,4 տոկոս։

Հոդվածը պատրաստվել է Քեն Բրեդեմայերի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG