Կառավարության երկու նախարարներ հրաժարական են տվել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ստիպված է պայքարել իր քաղաքական գոյության պահպանման համար այն բանից հետո, երբ ֆինանսների նախարար Ռիշի Սունակը և մեկ այլ բարձրաստիճան նախարար հանկարծակի հրաժարական են տվել հերթական սկանդալի պատճառով:
Իրարից մի քանի րոպե տարբերությամբ Սունակը և առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը Ջոնսոնին ուղարկեցին հրաժարականի նամակներ՝ կասկածի տակ դնելով վարչակազմ ղեկավարելու նրա կարողությունը:
Ազդարարելով որքան հնարավոր է երկար պաշտոնավարելու իր մտադրության մասին՝ Ջոնսոնը անմիջապես նշանակեց Նադիմ Զահավիին՝ կրթության ներկայիս քարտուղարին, որպես իր նոր ֆինանսների նախարար:
Սթիվ Բարքլին, ով փետրվարին նշանակվել էր Ջոնսոնի վարչակազմում կարգապահություն հաստատելու համար, ստացել է առողջապահության քարտուղարի պորտֆելը:
Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա