Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիան ցանկանում է ուժեղացնել ռուսական ապատեղեկատվության դեմ պայքարը


Խորհրդարանը համապատասխան լրամշակում կկատարի գործող օրենքներում

Մեծ Բրիտանիան առաջարկում է նոր օրենք, որը սոցցանցերին կպարտադրի ակտիվորեն պայքարել օտար երկրների կողմից հրապարակվող ապատեղեկատվության դեմ, ինչպիսին է Ռուսաստանի տարածած ապատեղեկատվությունը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը:

Լոնդոնը հայտարարել է, որ օրենքը կպայքարի կեղծ էջերի դեմ այնպիսի հարթակներում, ինչպիսիք են Facebook-ը և Twitter-ը, որոնք ստեղծվում են օտարերկրյա կառավարությունների աջակցմամբ՝ ընտրությունների կամ դատական գործընթացների վրա ազդելու համար:

Օրենքը, ամենայն հավանականությամբ, կընդունվի խորհրդարանի այս նստաշրջանի ընթացքում՝ Ազգային անվտանգության և Համացանցի անվտանգության մասին օրենքների փոփոխությամբ:

Հեռահաղորդակցման ոլորտի Ofcom կառույցը մշակում է մի շարք կանոններ, որոնք կօգնեն սոցիալական մեդիա ընկերություններին համապատասխանել օրենքին և իրավասու կլինի տուգանել խախտումների համար:

Թվային տեխնոլոգիաների նախարար Նադին Դորիսը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Ուկրաինա ներխուժումը ցույց տվեց, թե ինչպես է Ռուսաստանը օգտագործում սոցիալական ցանցերը իր գործողությունների վերաբերյալ կեղծիքներ տարածելու համար:

«Մենք չենք կարող օտարերկրյա պետություններին կամ նրանց խամաճիկներին թույլ տալ ազատորեն օգտվել ինտերնետից՝ թշնամական առցանց պատերազմ վարելու համար», - ասաց նա:

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG