Լեհաստանը հինգշաբթի օրն ավարտեց Բելառուսի հետ իր արևելյան սահմանի երկայնքով պատի կառուցումը:
Մետաղական պատնեշը շուտով կհամալրվի շարժման դետեկտորներով, ցերեկային լույսի և ջերմային տեսախցիկներով, որոնք կօգնեն հայտնաբերել անօրինական հատման փորձերը:
Լեհաստանը 186 կմ երկարությամբ պարիսպ կառուցել սկսեց անցյալ տարվա օգոստոսին՝ անօրինական ներգաղթյալների հոսքը զսպելու համար այն բանից հետո, երբ Մերձավոր Արևելքից, Աֆղանստանից և Աֆրիկայից մոտ 40,000 անձինք փորձեցին անօրինական կերպով խախտել Բելառուսի սահմանը:
Ելույթ ունենալով երդմնակալության արարողության ժամանակ՝ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին ասել է, որ սահմանային ճգնաժամը Ուկրաինայում պատերազմի առաջին քայլն է։ «Այս պատերազմի առաջին նշանը Լուկաշենկոյի հարձակումն էր Լեհաստանի սահմանին»,- ասել է Մորավիեցկին։
Ուրբաթ օրը (հուլիսի 1-ին) Լեհաստանի իշխանությունները կչեղարկեն արտակարգ դրությունը, որը սահմանել էին սահմանի երկայնքով 3 կմ լայնությամբ ցամաքային գոտում, որտեղ արգելված էր լրագրողների, բարեգործական կազմակերպությունների և այստեղ չբնակվող անձանց համար:
Հոդվածը կազմված է ‘’Ռոյթերս’’-ից ստացված հաղորդագրությունների հիման վրա