Մատչելի հղումներ

Հնդկաստանը կասեցրել է Ռուսաստանի հետ ԿԱ-31 ուղղաթիռների գնման գործարքը


DefenseNews-ը կարծում է, որ գործարքի կասեցումը կարող է պայմանավորված լինել Հնդկաստանի վրա միջազգային ճնշմամբ՝ Ռուսաստանի հետ համագործակցության պատճառով և Դելիի չեզոք դիրքորոշմամբ՝ կապված Ուկրաինա ռուսական ներխուժման հետ։

Հնդկաստանը դադարեցրել է Ռուսաստանի հետ 520 մլն դոլար արժողությամբ 10 ԿԱ-31 ուղղաթիռների մատակարարման շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտնում է DefenseNews-ը՝ հղում անելով Հնդկաստանի պաշտպանության նախարարության անանուն աղբյուրին։

Հրատարակության զրուցակցի խոսքով՝ Դելին մտավախություն ունի, որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ զինված հակամարտության և պատժամիջոցների ֆոնին չի կարողանա կատարել պաշտպանության ոլորտի պատվերը: Բացի այդ, առկա է մտավախություն վճարումների հետ կապված խնդիրների վերաբերյալ։ Աղբյուրը պարզաբանել է, որ Հնդկաստանի Կենտրոնական բանկը մեխանիզմ էր մշակում Ռուսաստանի հետ գործարքների համար ռուբլով և ռուփիով վճարելու համար, սակայն փորձերն անհաջող էին։

DefenseNews-ը չի բացառում, որ գործարքի կասեցումը պայմանավորված լինի Հնդկաստանի վրա միջազգային ճնշմամբ՝ Ռուսաստանի հետ համագործակցության պատճառով և Դելիի չեզոք դիրքորոշմամբ՝ կապված Ուկրաինա ռուսական ներխուժման հետ։

Վաշինգտոնն ավելի վաղ հորդորել էր Դելիին հրաժարվել Մոսկվայի հետ համագործակցությունից և կենտրոնանալ Միացյալ Նահանգների հետ ռազմավարական երկխոսության վրա:

Հոդվածը պատրաստվել է Ազատություն ռադիոկայանի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG