Մատչելի հղումներ

Պենտագոնը հայտնում է, որ Մոսկվան հարվածել է Լվովի մերձակայքում գտնվող ռազմական ուսումնական կենտրոնին 


Ռազմական պաշտոնյան ասել է, որ հրթիռները, ամենայն հավանականությամբ, արձակվել են Սև ծովում գտնվող սուզանավից:

ԱՄՆ պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ռուսական հեռահար հրթիռների հարվածները Լվովի մոտ, ըստ երևույթին, թիրախավորել են Յավորիվում գտնվող ուկրաինական ռազմական ուսումնական կենտրոնը՝ Լեհաստանի հետ սահմանից 25 կմ հեռավորության վրա:

Պենտագոնի պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ զինվորականների գնահատմամբ՝ արձակվել է մոտ վեց հրթիռ, որոնք վնասել են մի քանի փոքր շենքեր:

Զոհերի մասին տեղեկություններ չկան, ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ հրթիռներն արձակվել են Սև ծովից՝ հավանաբար, ռուսական սուզանավից։

Պենտագոնի աշխատակիցը, ով ցանկացավ չհայտնել իր անունը, նշեց, որ ԱՄՆ-ի և այլ երկրների կողմից տրամադրված հաուբիցներն օգնել են ուկրաինական ուժերին պահպանել իրենց դիրքերը կամ գրավել ռուսական ուժերինը, հատկապես Դոնբասի տարածաշրջանում:

Պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ը կարծում է, որ ուկրաինական ուժերին հաջողվել է մեկից չորս կիլոմետրով հետ մղել ռուսական զորքերը ՌԴ-ի սահմանից։ Պաշտոնյան հայտարարել է, որ ներկայումս Ուկրաինայում գործում է ռուսական բանակի մոտ 106 մարտավարական խումբ։

Հոդվածը պատրաստվել է Associated Press գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG