ԱՄՆ-ի նախագահ Բայդենը հստակ կերպով է ներկայացրել Ուկրաինայում ռուսական վայրագությունների հարցում իր դիրքորոշումը:
«Ես դա անվանեցի ցեղասպանություն, քանի որ ավելի ու ավելի է հստակ դառնում, որ Պուտինը պարզապես փորձում է ջնջել ուկրաինացի լինելու գաղափարը», ասել է Բայդենը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս եզրույթը սակայն չի կիրառում: «Ցեղասպանություն» բառը առանձնահատուկ իմաստ ունի, և իրավաբանների, այլ ոչ թե քաղաքական գործիչների խնդիրն է այն սահմանել», ասել է նա:
Արթուր Լայպցիգ/Ազգային դիմանկարների պատկերասրահ, Սմիթսոնյան հաստատություն Ռաֆայել Լեմկինի կողմից կազմված ‘’ցեղասպանություն’’ եզրույթն ունի կոնկրետ սահմանում, ասում են գիտնականները:
Ինչպես Նոտր Դամի համալսարանից Էռնեստո Վերդեժան է ասում,
«Միջազգային իրավունքի համաձայն՝ ցեղասպանության սահմանումը մարդկանց մի խմբի ամբողջական կամ մասնակի դիտավորյալ ոչնչացումն է, եթե այդ խումբը թիրախավորվում է ըստ իր ազգային ինքնության, իր էթնիկ կամ ռասայական ու կրոնական ինքնության»:
Ապացուցել ցեղասպանությունը նշանակում է ապացուցել, որ ռազմական հանցագործությունները կատարվել են չարամտությամբ ու դիտավորյալ կերպով: Միջազգային իրավունքի փորձագետները քննարկում են, թե արդյոք Ռուսաստանի գործողությունները որակվում են որպես ցեղասպանություն: Իսկ նախագահ Վլադիմիր Պուտինի մեկնաբանությունները կարող են նպաստել Ռուսաստանի դեմ գործին, ասում են այս փորձագետները:
Արիզոնայի պետական համալսարանից Դանիել Ռոթենբերգի խոսքերով, «Պուտինը ստեղծել է ռուսական ագրեսիան արդարացնող պատմություն, որը ներառում է ձախողման որոշակի համակցություն, մերժում, որ կա ուկրաինացի անվանումն ունեցող ժողովուրդ»:
Թեև ոչ Ռուսաստանը, ոչ Ուկրաինան Միջազգային քրեական դատարանի անդամներ չեն, փորձագետներն ասում են, որ դատարանը կարող է հետաքննել Ռուսաստանի հանցագործությունները: Բայց հավելում են, որ ավելի լավ կլիներ այդ նպատակով հիմնել առանձին դատարան:
Հոլոդոմոր-Ցեղասպանության ազգային թանգարանից Օլեսյա Ստասյուկն ասում է. «Անհրաժեշտ է միջազգային դատարան, որպեսզի ամբողջ աշխարհը կարողանա միավորվել և դատապարտել Ռուսաստանին այն հանցագործությունների համար, որոնք այն կատարել և շարունակում է իրագործել»:
Այնուամենայնիվ, քիչ հավանական է, որ Պուտինը կկանգնի դատարանի առջեւ, նույնիսկ եթե տրիբունալը հաստատի, որ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները ցեղասպանություն են, ասում են փորձագետները: Ավելի հավանական է, որ ձերբակալվեն ու դատարանի առջեւ կանգնեն ավելի ցածր պաշտոններ ունեցող հանցագործները:
Էռնեստո Վերդեժան հիշեցնում է, որ «Այդ դատարաններից ոչ մեկի տրամադրության տակ ոստիկանություն չկա: Նրանք իրականում որևէ մեկին ձերբակալելու միջոցներ չունեն»։
Այնուամենայնիվ, այս դժվարությունները չեն դադարեցնում ուկրաինացիների դեմ ցեղասպանության ապացույցներ հավաքելու գործընթացը: Փորձագետներն ասում են, որ վաղ հետաքննություն սկսելով, ապացույցները փաստագրվում են հանցագործությունները կատարելուց անմիջապես հետո: Դրանք կարող են նաև հնարավորին չափ արագ հրապարակվել: