Մատչելի հղումներ

Մակրոնն ու Լե Պենը` Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլի մրցակիցներ


Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը և ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին Լը Պենը կմասնակցեն ապրիլի 24-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլին:՝ Անցած կիրակի օրն անցկացված ընտրությունների առաջին փուլի արդյունքում Մակրոնը հավաքել է ձայների մոտ 27%, Լը Պենը` 24%-ը:

Այս քվեարկությանը նախորդող ժամանակահատվածում Մակրոնի երբեմնի նկատելի առաջատար դիրքերը թուլացան, երբ նրա գլխավոր մրցակից Լե Պենի աջակիցների թիվը սկսեց աճել երկրում գների աճին զուգընթաց:

Լը Պենն իր դիրքերն ամրապնդեց նաեւ հակամիգրացիոն կոչերը մեղմելու արդյունքում:

«Այս ընտրապայքարում ես որոշել եմ զերծ մնալ կուսակցական դիրքերից, որպեսզի կարողանամ ծառայել բոլորին և ուղղակիորեն կարողանամ դիմել ձեզ` բոլորիդ։ Ես կշարունակեմ վարվել այդպես, եթե այդպես որոշեք երկրորդ փուլի քվեարկության օրը», ասել է Լե Պենը:

Մակրոնը ընտրական քարոզարշավին միացավ ավելի ուշ` բացատրելով, որ շատ զբաղված է իր աշխատանքով, հատկապես ուկրաինական պատերազմի հետ կապված: Նա առաջին փուլից առաջ կազմակերպեց ընդամենը մեկ խոշոր նախընտրական հանրահավաք և չմասնակցեց որևէ դեմ առ դեմ բանավեճի մյուս թեկնածուների հետ:

«Բոլոր ֆրանսիացիներին, ովքեր նախընտրեցին այս քվեարկության ժամանակ մնալ ձեռնպահ կամ քվեարկել ծայրահեղության օգտին շարունակվող անհավասարության կամ լսելի չլինելու պատճառով, կամ էլ կարծելով, որ իրենց գործը չի գնահատվում այս երկրում, ուզում եմ ասել, որ մեր ծրագիրն ավելի ուժեղ է, քան աջթեւայիններինը’’, ասել է Մակրոնը եւ կոչ արել վստահել իրենց:

Վերլուծաբանները, մինչեւ քվեարկությունն ունեին մտավախություն, որ ընտրության օրը ցածր մասնակցություն կլինի: Սակայն մասնակցության ցուցանիշը բարձր էր` գրեթե 75%:

Հիշեցնենք, որ Մակրոնը Լը Պենի հետ քվեարկության երկրորդ փուլ էր անցել նաեւ նախորդ ընտրությունների ժամանակ` հինգ տարի առաջ, եւ հաղթել էր` ստանալով ձայների մոտ երկու երրորդը:

Վերլուծաբաններն ասում են, որ այս անգամ արդյունքը հեռու է որոշակի լինելուց:

XS
SM
MD
LG