Մատչելի հղումներ

 
Թել Ավիվում անհայտ անձինք կրակ են բացել անցորդների ուղղությամբ

Թել Ավիվում անհայտ անձինք կրակ են բացել անցորդների ուղղությամբ


Իսրայելի Թել Ավիվում անհայտ անձինք կրակ են բացել անցորդների ուղղությամբ կենտրոնական Դիզենգոֆ փողոցում։ Հաղորդվում է երկու զոհի և առնվազն ութ վիրավորների մասին:

Ոստիկանությունը տեղի ունեցածը որակում է ահաբեկչություն։ Իսրայելի իրավապահ մարմինների տվյալներով՝ հարձակվողները հավանաբար երկուսն էին, և նրանք միաժամանակ կրակել են երկու տարբեր կետերից։ Կրակողներից մեկը սպանվել է ոստիկանների կողմից, երկրորդը՝ դիմել փախուստի: Նրա գտնվելու վայրը հայտնի չէ։

Մարտի վերջին Իսրայելի Բեեր Շևա քաղաքում՝ երկրի հարավում, փողոցում հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել: Հարձակվողը, ով արաբական ծագումով Իսրայելի քաղաքացի էր, գնդակահարվել է անցորդի կողմից, ով ականատես է եղել հարձակմանը և որոշել է ինքը վնասազերծել հանցագործին։

Մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա ընթացքում Իսրայելում և պաղեստինյան տարածքներում լարվածությունն աճում է: Նախորդ տարիները նույնպես նշանավորվել են բռնությունների ալիքի մեծացմամբ։

XS
SM
MD
LG