Մատչելի հղումներ

Իսրայելի ու պաղեստինյան տարածքներում շարունակվում են հրթիռակոծումները


Իսրայելի զինված ուժերը չորեքշաբթի օրն օդային հարվածներ են հասցրել Գազայի գոտու պաղեստինյան դիրքերին, երբ պաղեստինցի զինյալները շարունակում են հրթիռներ արձակել դեպի Իսրայելի տարածք։ Պաղեստինի առողջապահության պաշտոնատար անձանց խոսքերով, Իսրայելի կողմից արձակված կրակին չորեքշաբթի օրը զոհ է գնացել եւս երկու մարդ՝ երեքշաբթի օրը սկսված փոխարդարձ հրթիռակոծման զոհերի թիվն այստեղ հասցնելով 18-ի։ Ըստ Իսրայելի պաշտպանության նախարարության, պաղեստինցիների կողմից արձակվել է ավելի քան 2ՕՕ հրթիռ, սակայն Իսրայելում զոհեր չկան, մի քանի մարդ վիրավորվել է։


Հրթիռային ու օդային փոխադարձ հարձակումներն այստեղ սկսվեցին այն բանից հետո, երբ Իսրայելից իրականացված օդային մի գրոհի արդյունքում Գազայի գոտում մի քանի օր առաջ սպանվեց Իսլամական ջիհադ շարժման գլխավոր հրամանատարներից մեկը։
Իսրայելը հայտարարում է, որ Բահաա Աբու էլ-Աթթան է եղել Գազայից դեպի Իսրայել նախկին հրթիռակոծումների պատասխանատուն։ Ըստ վարչապետ Նեթանյահուի, էլ-Աթթան նախապատրաստելիս է եղել նոր հարձակումներ ընդդեմ իր երկրի։ Նրա խոսքերով, Իսլամական ջիհադն ունի ընտրություն կատարելու հնարավորություն. Կամ պիտի դադարեցնի հրթիռների արձակումը, կամ պիտի ստանա նոր հակահարվածներ։

Ըստ Իսրայելի պաշտպանության նախարարության, Երկաթե գմբեթ անվանումը կրող պաշտպանական համակարգը որսում է պաղեստինցիների կողմից արձակված հրթիռների 9Օ տոկոսը։

XS
SM
MD
LG