Մատչելի հղումներ

ԱՄՆ պաշտպանության նախարար. ԱՄՆ-ն ուկրաինացի զինվորականներին սովորեցնում է կիրառել զենքեր


Գեներալ Մարկ Միլին հաստատել է, որ վերապատրաստումն ընթանում է «այժմ ԱՄՆ-ում»

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստում է ուկրաինացի զինվորականներին իրենց կողմից փոխանցված զենքերի հետ վարվելու հարցում։

Օսթինը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ռազմական գործերի հանձնաժողովի լսումների ժամանակ:

«Իհարկե, նրանք պետք է վերապատրաստվեն: Եվ մենք դա անում ենք»,- ասել է նա։

Լսումներին մասնակցող Միացյալ ուժերի շտաբի պետ, գեներալ Մարկ Միլին հաստատել է, որ ուկրաինացի զինվորականները վերապատրաստվում են «այս պահին ԱՄՆ-ում»։

Նա, սակայն, մանրամասներ չհայտնեց։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Պենտագոնը Ուկրաինային կտրամադրի 100 Switchblade տեսակի արկեր՝ ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակում:

XS
SM
MD
LG