Տարբեր երկրներից հազարավոր կամավորներ են ժամանել Լեհաստան՝ օգնելու ուկրաինացի փախստականներին, ովքեր ժամանակավոր ճամբարներում սպասում եմ նախքան այլ քաղաքներ մեկնելը:19-ամյա Խավիեր Ժիլբերտը Բարսելոնից է իր մորաքրոջ հետ մեքենայով հասել Լեհաստան: Մեդիկայի անցակետում նրանք բաժանում են Instagram-ի միջոցով հավաքված պարագաներ:‘’Իմ ընտանիքի անդամները, ընկերներս մեզ մեծ քանակությամբ հագուստ ու դրամ են տվել, այստեղ բերելու համար’’, ասում է նա: Նա նաև օգնում է փախստականներին, որպեսզի նրանք կարողանան տարբեր փոխադրամիջոցներով մեկնել Իսպանիա կամ եվրոպական մեկ այլ երկիր: Խավիերը միակը չէ, որը սոցիալական ցանցերի միջոցով է փախստականների համար հայթայթում տարբեր պարագաներ: Փախստականներին օգնելու նպատակով իսպանացի համալսարանական ուսանողները որոշել են առցանց նախաձեռնություն ստեղծել, եւ մեկնել են Ուկրաինա-Լեհաստան սահման և այստեղ մարդկանց բաժանում են սնունդ ու ջուր: Instagram-ի միջոցով ստացված նվիրատվություններով Մեդիկա ժամանած փախստականներին աջակցելուց բացի, կամավորները նաև փորձում են օգնել նրանց, ովքեր արտագաղթում են Իսպանիա...Նրանք կազմակերպում են այս մարդկանց տեղափոխումը Բարսելոն, ու հոգում նրանց կեցության համար: Սնունդ, հեռախոս, փոխադրամիջոց եւ կեցության հնարավորություն ստեղծելուց բացի այս կամավորները փախստականներին տալիս են նաեւ հույս ու հավատ ապագայի հանդեպ: