Ինքնահռչակ Լուգանսկի դեֆակտո ղեկավար Լեոնիդ Պասեչնիկն առաջարկել է մոտ ապագայում հանրաքվե անցկացնել՝ Ռուսաստանին միանալու հարցը որոշելու համար։ Լուգանսկի շրջանն այսօր օկուպացված է ռուսական զորքերի կողմից։
Ուկրաինայի իշխանություններն այս նախաձեռնությունը դիտարկում է որպես Մոսկվայի ձեռնարկ: Ուկրաինայի օկուպացված տարածքում Ռուսաստանի իշխանությունների կողմից հանրաքվեի անցկացումը իրավական հիմքեր չի ունենա և կբախվի միջազգային հանրության կոշտ արձագանքի հետ, կիրակի օրը հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն բարձրաստիճան ներկայացուցիչը։ Նա ընդգծել է, որ Մոսկվայի նման գործողությունները միայն կխորացնեն նրա մեկուսացումն աշխարհում։
Ինչպես ընդգծել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Օլեգ Նիկոլենկոն, «ժամանակավոր օկուպացված տարածքներում բոլոր կեղծ հանրաքվեները անվավեր են և իրավական ուժ չեն ունենա»։
«Փոխարենը, Ռուսաստանը կկանգնի միջազգային հանրության է՛լ ավելի կոշտ արձագանքի առջև, որն էլ ավելի կխորացնի նրա գլոբալ մեկուսացումը»,- ասել է Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչը։
Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա