Մատչելի հղումներ

Ուկրաինայում շարունակվում են ռմբակոծություններն ու հրթիռակոծումները


Մարիուպոլ, Ուկրաինա
Մարիուպոլ, Ուկրաինա

Մարիուպոլի իշխանությունները հայտնել են, որ Ռուսաստանի զինված ուժերը ռմբակոծել են արվեստի դպրոցը, որտեղ պատսպարված էին հարյուրավոր խաղաղ բնակիչներ

Մարիուպոլի քաղաքային խորհուրդը Telegram-ում հայտնել է, որ «ռուս զավթիչները ռումբեր են նետել Մարիուպոլի Ձախափնյա շրջանի թիվ 12 արվեստի դպրոցի վրա, որտեղ պատսպարված են եղել Մարիուպոլի մոտ 400 բնակիչներ՝ հիմնականում կանայք, երեխաներ և ծերեր։ Հայտնի է, որ շենքը ավերվել է, իսկ խաղաղ բնակիչները դեռ փլատակների տակ են։ Զոհերի թվի մասին տեղեկությունը ճշտվում է»։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայի դեմ կիրառվել են գերձայնային «Կինժալ» և «Կալիբր» տեսակների թեւավոր հրթիռներ։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տվյալներով՝ ոչնչացվել են Նիկոլաևի շրջանում վառելիքի և քսանյութերի կայանը և Նեժինսկի վերանորոգման գործարանի խանութները։

«Ամերիկայի Ձայն»-ը չի կարող հաստատել կամ հերքել այս հաղորդագրությունները:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Բելառուսի կողմից Վոլինի ուղղությամբ հարձակման մեծ վտանգ կա։

XS
SM
MD
LG