Մատչելի հղումներ

Ուկրաինան առաջիկա օրերին կստանա Javelin և Stinger համակարգերի նոր խմբաքանակ


Այս մասին հայտարարել է ուկրաինական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչը

Առաջիկա օրերին Ուկրաինան կստանա ամերիկյան զենքի նոր խմբաքանակ՝ ներառյալ Javelin և Stinger հրթիռները, հեռուստատեսային հարցազրույցում ասել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովը, տեղեկացնում է Ռոյթերս գործակալությունը։

«Մոտ ապագայում (զենքերը) կլինեն մեր երկրի տարածքում։ Խոսքը օրերի մասին է»,- ասել է Դանիլովը։

Ուկրաինայի դաշնակից ավիացիան արդեն զենք է մատակարարել երկիր՝ ուժեղացնելու ուկրաինական զինված ուժերի կարողությունները ռուսական ներխուժման դեմ։ Մոսկվան քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներից Ուկրաինային ռազմական մատակարարումները։

XS
SM
MD
LG