Մատչելի հղումներ

Բլինքեն. ԱՄՆ-ը Ռուսաստանում ռեժիմի փոփոխության ռազմավարություն չունի


Պետքարտուղար Բլինքենը ժամանել է Թել Ավիվ
Պետքարտուղար Բլինքենը ժամանել է Թել Ավիվ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանում ռեժիմի փոփոխության ռազմավարություն չունի։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարող մնալ իշխանության ղեկին։

«Կարծում եմ, որ նախագահը, Սպիտակ տունը, երեկ շատ պարզ հայտարարեց. նախագահ Պուտինը չպետք է ունենա իշխանություն պատերազմ սկսելու կամ ագրեսիայի դիմելու Ուկրաինայի և որևէ այլ մեկի դեմ», - ասել է Բլինքենը Երուսաղեմ կատարած այցի ժամանակ:

«Ինչպես գիտեք, և մենք անընդհատ խոսում ենք այդ մասին, մենք չունենք ռեժիմի փոփոխության ռազմավարություն Ռուսաստանում կամ որևէ այլ վայրում», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Հոդվածը պատրաստվել է Ռոյթերս գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG