Մատչելի հղումներ

Բլինքենն ու Ստոլտենբերգը քննարկել են ՆԱՏՕ-ի արևելյան թևի ուժեղացմանն ուղղված ջանքերը


Դաշինքի արտակարգ գագաթնաժողովը տեղի կունենա մարտի 24-ին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը քննարկել են դաշինքի արևելյան թևի ամրապնդմանն ուղղված ջանքերը։

Այս մասին հայտնում է պետքարտուղարության մամլո ծառայությունը։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ ՆԱՏՕ-ի արևելյան թևի ուժեղացման և դաշինքի մարտի 24-ին կայանալիք արտակարգ գագաթնաժողովին նախապատրաստվելու շարունակական ջանքերի մասին:

Ըստ մամլո ծառայության՝ զրույցի ընթացքում Բլինքենն ընդգծել է Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին «ուժեղ և միասնական տրանսատլանտյան արձագանքի անհրաժեշտությունը»։

Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ձայնի ռուսական ծառայության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG