Մատչելի հղումներ

ԱՄՆ պետքարտուղար. Կարծում եմ, որ Ռուսաստանը տրամադրված չէ դիվանագիտական ​​փոխգործակցության


Պետքարտուղարն ասում է, որ աջակցում է լարվածության թուլացմանն ուղղված Ուկրաինայի ջանքերին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ ռուսական կողմի գործողությունները վկայում են այն մասին, որ նա տրամադրված չէ դիվանագիտական փոխգործակցության ուկրաինական իշխանությունների հետ։

«Մինչ օրս ես չեմ տեսել էական ջանքեր Ռուսաստանի կողմից, որոնք ուղղված կլինեն դիվանագիտական ճանապարհով իր վարած պատերազմի վերջ դնելուն», - ասել է Բլինքենը մամլո ասուլիսի ընթացքում։

«Մենք աջակցում ենք Ուկրաինայի ջանքերին, որոնք ուղղված են դիվանագիտական ճանապարհով դեէսկալացիայի, հրադադարի և, իհարկե, ռուսական ուժերի դուրսբերմանը», - հավելել է նա։

«Եթե դիվանագիտությունը ի վերջո հաղթի, և մենք կարող ենք ինչ-որ բան անել՝ աջակցելու այդ դիվանագիտությանը, աջակցելու վերջնական արդյունքին, որը վերականգնում է Ուկրաինայի անկախությունը, մենք, անշուշտ, կքննարկենք դա և վստահ եմ, որ կդիտարկենք», - հավելել է պետքարտուղարության ղեկավարը։

XS
SM
MD
LG