Մատչելի հղումներ

Կենտրոնական Եվրոպայի երկրները ձգտում են դիմակայել Ուկրաինայից փախստականների ներհոսքին


Ուկրաինայից փախստականներ
Ուկրաինայից փախստականներ

Չեխիայի խորհրդարանը հավանության է արժանացրել 3 օրինագծեր՝ ուկրաինացի փախստականների համար աշխատանքի և բժշկական ապահովագրության գործընթացը ավելի դյուրին դարձնելու համար

Կենտրոնական Եվրոպայի պաշտոնյաները կիրակի օրը մտահոգություն են հայտնել, որ Ուկրաինայից փախստականներին հարմարավետ տեղավորման հնարավորությունները հասնում են գագաթնակետին: Այսօր արդեն ուկրաինացի փախստականների թիվը գնահատվում է մոտ 3,5 միլիոն մարդ: Այսօր նրանք տեղավորված են ժամանակավոր կացարաններում, հաղորդում է Ռոյթերսը։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի տվյալներով՝ նրանց մեծ մասը ժամանել է Լեհաստանի, Սլովակիայի, Ռումինիայի և Հունգարիայի սահմանային կետեր։

Չեխիայի ներքին գործերի նախարար Վիտ Ռակուսանն ասել է, որ իր կառավարությունը կձգտի երկարաձգել արտակարգ դրությունը՝ փախստականների հոսքի դեմ պայքարելու համար: Չեխ պաշտոնյաները ջանքեր են գործադրում նոր ժամանածներին Պրահայից երկրի տարբեր քաղաքներ տեղափոխելու համար:

«Չեխիայի Հանրապետությունը գտնվում է իր հնարավորությունների եզրին (որի շրջանակներում) մենք կարող ենք ապահովել հարմարավետ կենսապայմաններ փախստականներին», - բացատրեց Ռակուսանը:

Այս շաբաթ Չեխիայի խորհրդարանը հավանության արժանացրեց երեք օրինագծեր, որոնք հեշտացնում են ուկրաինացի փախստականների համար աշխատանքի և բժշկական ապահովագրության հասանելիությունը, ինչպես նաև թույլ են տալիս դպրոցներին մեծացնել դասարանների կարողությունները:

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտնել է, որ կիրակի օրը կբացվեն յոթ մարդասիրական միջանցքներ, որպեսզի խաղաղ բնակիչները կարողանան լքել առաջնագծի շրջանները։

XS
SM
MD
LG