Մատչելի հղումներ

Հութիները հրթիռային հարձակում են իրականացրել Սաուդյան Արաբիայի դեմ


Եմենի հութի ապստամբները, որոնց աջակցում է Իրանը, հրթիռներով և անօդաչու սարքերով հարձակվել է Սաուդյան Արաբիայի էներգետիկ և ջրային ենթակառուցվածքների վրա:

Հարձակման թիրախները եղել են ջրակայանը, էլեկտրակայանը, գազի արդյունահանման համալիրը, հեղուկ գազի գործարանը և այլ օբյեկտներ։

Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան։

Նախնական տվյալներով՝ հարձակումների հետեւանքով նյութական վնաս է պատճառվել, սակայն մարդկային զոհեր չկան։ Պետական լրատվամիջոցները տարածում են տեսանյութեր և լուսանկարներ, որոնք ցույց են տալիս հրթիռների մասեր, վնասված մեքենաներ ու շենքեր, ինչպես նաև հրշեջներ, որոնք մարում են հրդեհը:

Կոալիցիան հայտարարել է, որ հութիներն օգտագործել են իրանական թեւավոր հրթիռներ, և որ Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանությունը որսացել է բալիստիկ հրթիռ և ինը անօդաչու թռչող սարքեր:

Հութիների ներկայացուցիչը հայտնել է, որ առաջիկայում խմբավորումը լայնածավալ ռազմական գործողություն կսկսի Սաուդյան Արաբիայի դեմ։

Եմենում հութիների հետ պատերազմը շարունակվում է արդեն յոթ տարի: Տարածաշրջանում դա ընկալվում է որպես հակամարտություն Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև։ Հակամարտության արդյունքում զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, միլիոնավոր մարդիկ կանգնած են սովի եզրին։

ԱՄՆ-ը դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումները:

XS
SM
MD
LG