Մատչելի հղումներ

Եմենում Սաուդյան Արաբիան ու սուննի դաշինքը հարձակման են անցել


In this photo taken on Monday, Aug. 3, 2015, fighters against Shiite rebels known as Houthis stand on their armored vehicles on a road leading to Al-Anad base near Aden in the southern province of Lahej, Yemen.
In this photo taken on Monday, Aug. 3, 2015, fighters against Shiite rebels known as Houthis stand on their armored vehicles on a road leading to Al-Anad base near Aden in the southern province of Lahej, Yemen.

Հարավային Եմենում սուննի մարտիկները, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ դաշնակից ուժերին պատկանող զրահատեխնիկայով, հութի ապստամբներին և նրանց դաշնակիցներին դուրս են մղել երեք մարզերից: Ըստ արաբական լրատվամիջոցների, 3000 զինյալ է ներգրավված Սաուդյան Արաբիայի կողմից ղեկավարվող այս ռազմարշավում

Եմենի հարավի սուննիները, աջակցություն ստանալով Սաուդյան Արաբիայի ղեկավարած դաշինքից, այսօր օդ կրակելով, հրավառություն էին կազմակերպել նոր վերագրավված Հութայում, որը Լահեջ մարզի կենտրոնն է: Սուննիները դաշնակիցների օգնությամբ լիովին վերահսկում են այդ և ևս երկու այլ հարավային մարզեր:

Հութիների Ալ-Մասիրա հեռուստատեսությունը, նշում է, որ Սաուդյանների ղեկավարած դաշինքը դուրս մղվել Մաարիբ մարզից։

Եմենի վարչապետ Խալիդ Բահահը արաբական լրատվամիջոցներին հայտնել է, որ միջազգայնորեն ճանաչված իր կառավարության զորքերը արդեն իսկ զբաղեցրել են հարավի մայրաքաղաք ու ռազմավարական խարսխակայան Ադենը՝ ներառյալ քաղաքի հյուսիսում կարևոր նշանակություն ունեցող Ալ Անադ օդանավակայանը և զարգացնում են հարձագումը դեպի հյուսիս:

Խալիդ Բահահի խոսքերով, մարտերը Ադենից հեռացել են դեպի Լահեջ նահանգը։ Սուննի դաշնակիցների հարվածները մղվում են երկու ուղղությամբ դեպի Թաիզ ու Դաալահ մարզերը: Վարչապետը նաև հույս է հայտնել, որ բոլոր կողմերը կնստեն բանակցությունների ու վայր կդնեն զենքերը:

Սաուդյանների "Ալ-Արաբիա" հեռուստաալիքը հայտնել է, որ ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Իսմայիլ Օուլդ Շեյխ Ահմեդը, Եմենի սուննի առաջնորդների հետ հանդիպել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադում, ուր նրանք այժմ ապաստան են գտել:

Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող Թեոդոր Կարասիկը նշել է, որ և՛ Սաուդյան Արաբիան և՛ ԱՄԷ-ը ցամաքային զորքեր են տրամադրել՝ օգնելու միջազգայնորեն ճանաչված Աբդ Ռաբու Մանսուր Հադիի կառավարությանը՝ վերադառնալու վտարանդիությունից Եմենի հարավային նահանգներ, ուր սուննիները մեծամասնություն են:

Ըստ Կարասիկի այս գործողության վերջնախաղում սուննիների զորքերը՝ ներառյալ Սաուդյան Արաբիայի ու Էմիրությունների ուժերը Հադի կառավարության համար հարավային Եմենում հաստատվելու տեղ կստեղծեն՝ վերականգնելու կարգուկանոնը ու օրենքները:

Արաբական լրատվամիջոցները հաղորդում են, որ Նախագահ Հադին Կահիրեում չորեքշաբթի հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիին՝ քննարկելու իր երկրի ներսում ընթացող ռազմարշավը: Հադին միացել էր մեկ տասնյակից ավելի միջազգային առաջնորդներին, որոնք Եգիպտոս են այցելել մասնակցելու նոր ընդլայնված Սուեզի ջրանցքի բացմանը:

XS
SM
MD
LG