Մատչելի հղումներ

Պուտինն Էրդողանին է ներկայացրել Կիևի հետ խաղաղ պայմանգրի իր տեսլականը 


Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցում Վլադիմիր Պուտինը որպես ռուսական բանակի դուրսբերման և ռազմական գործողությունների դադարեցման պայմաններ թվարկել է Ուկրաինայի իշխանություններին ներկայացվող պահանջները, որոնք ինքը ձգտում է կատարել։

BBC-ի հաղորդմամբ, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական հակամարտությունը խաղաղ կարգավորելու գործընթացում ի հայտ է եկել հեռանկար, թեև դեսևս հեռավոր։

Ինչպես իր թղթակցին հայտնել է Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Կալինը, նախագահներ Էրդողանը և Պուտինը հինգշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ռուս առաջնորդն իր թուրք գործընկերոջը թվարկել է առնվազն վեց կետեր, որոնք կցանկանար տեսնել Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության պայմանագրում: Դա կարող է հանգեցնել նրան, որ Պուտինը վերջ դնի Ուկրաինայում պատերազմին։

Մամլո քարտուղար Քալին նշեց հետևայալ կետեր՝

- Ուկրաինայի ռազմավարական չեզոքություն և ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկության մերժում

- Ուկրաինայի հրաժարումը ռազմավարական զինատեսակների արտադրությունից կամ գնումից, որոնք կարող են օգտագործվել Ռուսաստանի դեմ

- Ուկրաինայի տարածքում ռուսաց լեզվի ազատ օգտագործման հնարավորություն

- Ուկրաինայի այսպես կոչված «դենացիֆիկացիա»

«Ինձ համար այս «դենացիֆիկացիան» որոշակի տարօրինակ բան է, և ես դեռ իրականում չեմ հասկանում, թե դա կոնկրետ ինչ է նշանակում», - հարցազրույցներից մեկում խոստովանել է Իբրահիմ Քալինը: «Նրանք (ուկրաինացիները) իհարկե մերժում են նման հայեցակարգը. ուկրաինական հողում երբեք չի եղել որևէ «նացիֆիկացում», բայց ռուսական կողմը, այնուամենայնիվ, բարձրացրել է այդ հարցը»։

Ըստ Քալինի՝ վերը նշված կետերը շատ ավելի հեշտ կլինի լուծել, քան Պուտինի կողմից առաջադրված երկու այլ պահանջներ՝ կապված Ուկրաինայի տարածքների ինքնիշխանության հետ՝ Դոնբասի և Ղրիմի: Վեչրջինս բռնակցվել է Ռուսաստանին 2014 թվականին։ BBC-ի վերլուծաբանների կարծիքով՝ Կրեմլը ցանկանում է հասնել Ուկրաինայից այդ շրջանների պաշտոնական հրաժարմանը։

«Որքան շուտ տեղի ունենա նախագահներ Պուտինի և Զելենսկու անձնական հանդիպումը, այնքան լավ», - ամփոփել է Էրդողանի խոսնակը Անկարայի և Մոսկվայի միջև բանակցությունների արդյունքները, «որովհետև միայն առաջնորդների մակարդակով կարող են կայացվել նման առանցքային, ռազմավարական որոշումներ։ Կցանկանայի հավատալ, որ մշտական զինադադար և խաղաղ համաձայնագիր դեռ ձեռք կբերվի։ Իհարկե, ցանկացած նախաձեռնություն անհրաժեշտ է: Դա օգնում է, բայց, ի վերջո, Պուտինից է կախված դադարեցնել [Ուկրաինայի պատերազմը]»։

XS
SM
MD
LG