Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կիրակի առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, տեղեկացնում է ՄԱԿ-ի մամլո ծառայության հաղորդագրությունը:

Ըստ հաղորդագրության՝ Գլխավոր քարտուղարն իր երախտագիտությունն է հայտնել նախագահ Էրդողանին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդական ջանքերի համար։

Կողմերը քննարկել են հակամարտությունը վերջ տալու ուղղությամբ տարվող տարբեր նախաձեռնությունները՝ ընդգծելով, որ խաղաղության հաստատումը ամենակարևոր նպատակն է։

Նրանք քննարկել են նաև միջուկային անվտանգությանն առնչվող հարցեր, ինչպես նաև գլոբալ պարենային և էներգետիկ անվտանգության վրա ազդեցությունը հակամարտության հետևանքով։

XS
SM
MD
LG