Մատչելի հղումներ

Գերմանիայի կանցլերը դեմ է Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտի ստեղծելուն


Նա նշել է, որ դա կնշանակի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ռազմական առճակատման հավանականություն

Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը դեմ է արտահայտվել Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտի ստեղծելուն՝ նշելով, որ դա կնշանակի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ռազմական առճակատման հավանականություն մեծացում, որն, ըստ կանցլեռի, ցանկալի չէ։

Այդ մասին Շոլցը հայտարարել է Die Welt թերթի կազմակերպած ֆորումում։

«Մենք ոչ թռիչքային գոտիներ չենք սահմանի Ուկրաինայի վրայով։ Դա կնշանակի ուղիղ ռազմական առճակատում Ռուսաստանի հետ՝ ռուսական մարտական ինքնաթիռների հետ», - մեջբերում է հրատարակությունը Գերմանիայի կառավարության ղեկավարի խոսքերը։

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և այլ դաշնակիցների հետ մենք նույն կարծիքին ենք, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ռազմական առճակատում չպետք է լինի: Ոչ ոք չի կարող դա ցանկանալ», - ասաց նա:

XS
SM
MD
LG