Մատչելի հղումներ

Բայդենը մասնակցելու է Բելգիայում կայանալիք ՆԱՏՕ-ի արտակարգ գագաթնաժողովին


Գագաթնաժողովի և Եվրոպական խորհրդի նիստի օրակարգում ներառված են Ուկրաինայում պատերազմի ավարտի և փախստականներին օգնելու ուղիները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաջորդ շաբաթ կմեկնի Բելգիա՝ մարտի 24-ին կայանալիք ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովին մասնակցելու համար, երեքշաբթի հայտնել է Սպիտակ տունը:

Ինչպես նշվում է ուղերձում, նախագահ Բայդենը մտադիր է դաշնակիցների հետ քննարկել ջանքերը, որոնք ուղղված են «զսպմանն ու պաշտպանությանը՝ ի պատասխան Ուկրաինայի վրա Ռուսաստանի չարդարացված և չհրահրված հարձակման» և «վերահաստատել ԱՄՆ-ի անսասան հավատարմությունը ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին»։

Հաղորդագրության մեջ նաև ասված է, որ Բայդենը կմասնակցի Եվրոպական խորհրդի ծրագրված գագաթնաժողովին՝ քննարկելու «Ուկրաինայի վերաբերյալ ընդհանուր մտահոգությունները, ներառյալ տրանսատլանտյան համայնքի քայլերը՝ միտված Ռուսաստանին տնտեսական բարձր գին պարտադրելուն, բռնության զոհերին մարդասիրական օգնություն տրամադրելուն և հակամարտության հետ կապված այլ հարցեր»:

XS
SM
MD
LG