Մատչելի հղումներ

Մակրոնը մտադիր է նոր հեռախոսազրույց անցկացնել Պուտինի հետ


Նրա կարծիքով, Եվրոպան չի կարող ապահով լինել, եթե Ռուսաստանի հետ երկխոսություն չվարի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է մոտ ապագայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նոր հեռախոսազրույց ունենալու մտադրության մասին, հայտնում է Agence France-Presse գործակալությունը։

«Եվրոպան չի կարող անվտանգ լինել, եթե Ռուսաստանի հետ չերկխոսի: Սա մեր պատմությունն է, մեր աշխարհագրությունը: Հետևաբար, առաջիկա մի քանի ժամում ես մտադիր եմ կրկին խոսել նախագահ Պուտինի հետ»,- ասել է նա առաջին հեռուստաալիքի եթերում:

Ֆրանսիայի նախագահն ասել է, որ ընդհանուր առմամբ գոհ է Ռուսաստանի ղեկավարի հետ բանակցությունների ընթացքից։

Սակայն, ըստ նրա, «անհրաժեշտ է շարունակել» բանակցությունները, քանի որ «յուրաքանչյուր շահած սանտիմետր նշանակություն ունի»։

XS
SM
MD
LG